Career Ինչպես պատրաստվել աշխատանքային հարցազրույցին

Ինչպես պատրաստվել աշխատանքային հարցազրույցին

March 28, 2018

Հաջողված աշխատանքային հարցազրույցի գլխավոր պայմանը հարցազրույցին պատշաճ կերպով ներկայանալն է: 
Եթե գործատուն կանչում է հարցազրույցի, ապա  դա նշանակում է, որ նա հավանել է ձեր ռեզյումեն, և դուք հաջորդ փուլ եք անցել, ինչն ավելի պարտավորեցնող է:
Հարցազրույցին լավ պատրաստվելը հաջողության գրավականն է:

Նախքան հարցազրույցին գնալը՝ գործատուի վրա լավ տպավորություն թողնելու համար հարկավոր է նախապես պատրաստվել: Հարցազրույցին գրագետ  և վստահ ներկայանալու համար առաջարկում ենք ծանոթանալ ստորև նշված խորհուրդներին.

Ուսումնասիրեք աշխատանքը

Աշխատանք

Հարցազրույցին նախապատրաստվելու կարևոր մասը աշխատանքի ուսումնասիրությանը ժամանակը հատկացնելն է:
Վերանայեք աշխատանքի հայտարարությունը և կրկին ծանոթացեք այն պահանջներին, որոնք պետք է բավարարի թեկնածուն:
Առանձնացրեք այն գիտելիքների, հմտությունների, անձնական  և մասնագիտական հատկանիշների ցանկը, որը գործատուն կարևորում է:

Ուսումնասիրեք կազմակերպությունը

Աշխատանք

Նախքան հարցազրույցի գնալը, կարևոր է տեղեկություններ գտնել ոչ միայն աշխատանքի, այլև կազմակերպության մասին:
Այսպիսով՝ դա կօգնի ձեզ ոչ միայն պատրաստել հարցերի պատասխանները, այլև հարցազրույցի ժամանակ գործատուին կազմակերպության մասին հարցեր ուղղել:
Բացի այդ, դուք կհասկանաք՝ արդյոք այդ աշխատանքը համապատասխանում է ձեզ:

Հարցազրույցին պատրաստվեք ընկերոջ կամ ընտանիքի անդամներից որևէ մեկի հետ

աշխատանք

Հարցեր մշակեք և փորձեք պատասխանել այդ հարցերին: Ընկերոջ հետ հարցազրույցը կազմակերպեք այնպես, ինչպես իրականում են անում:

Հարցազրույցին պատշաճ հագուստով ներկայացեք

աշխատանք

Մի՛ սպասեք վերջին պահին, որպեսզի հարցազրույցի համար հագուստ գնեք:
Անկախ նրանից, թե ինչ աշխատանքի համար եք դիմում, հարցազրույցին ներկայացեք կոկիկ տեսքով: Ցանկալի է, որպեսզի դասական կոստյում և  կիսաշրջազգեստ կրեք: 
 Ինչպես նաև, կարևոր է մտածել դիմահարդարման և աքսեսուարների մասին: Երկու դեպքում էլ պետք է բնական լինել:

Հարդարեք վարսերը

աշխատանք

Հարցազրույցի ժամանակ գործատուն ուշադրություն է դարձնում նաև թեկնածուի  արտաքին տեսքին, այդ թվում՝ հագուստին, դիմահարդարմանը և վարսերին: 
Երկար վարսեր ունենալու դեպքում նախընտրելի է  կոկիկ հավաքել:

Ի՞նչ տանել հարցազրույցին

աշխատանք

Աշխատանքային հարցազրույցի ժամանակ կարևոր է իմանալ այն, թե ինչ կարող եք ձեզ հետ տանել: Ցանկալի է, որպեսզի հարցազրույցին ներկայանաք ռեզյումեով, հղումների ցանկով, գործատուին ներկայացվող հարցերով:
Հարցազրույցին չի թույլատրվում բջջային հեռախոսով, սուրճով կամ մաստակով ներկայանալ:

Հետևեք հարցարույցի էթիկետին

Աշխատանք

Հիշե՛ք՝ հարցազրուցավարին պետք է ողջունել հաճելի և քաղաքավարի ձևով: Հարցազրույցի ընթացքում պահեք աչքերի կապը և շարժեք գլուխը: Այսպես դուք գործատուին ցույց կտաք, որ լսում եք և հասկանում: Որքան դրական ազդեցություն թողնեք նրա վրա, այնքան կմեծանա աշխատանքի ընդունվելու հավանականությունը:

Լսեք և հարցեր տվեք

աշխատանք

Աշխատանքային հարցազրույցի ընթացքում լսելն այնքան կարևոր է, որքան հարցեր տալը: Եթե դուք չկենտրոնանաք, ապա չեք կարողանա հարցերին պատասխանել: Հարցազրույցի ընթացքում ուշադիր եղեք, լսեք և փորձեք տեղում հարցեր մշակել: