Self-Improvement Ինքնազարգացումը ձեր հաջողության բանալին է

Ինքնազարգացումը ձեր հաջողության բանալին է

March 28, 2018

Ինքնազարգացումը սեփական հնարավորությունները կատարելագործելու արդյունքն է: Իրականում ինքնազարգացման գործընթացը շատ անձնական է:
Մենք պետք է գնահատենք ինքներս մեզ, այնուհետև որոշել՝ ինչպես զարգանալ և կատարելագործվել: Ինքնազարգացման արդյունքում մենք ձեռք ենք բերում այնպիսի հմտություններ, ինչպիսիք են.

ինքնազարգացում

Փորձել լսել

Կարեկցանք զգալ մարդկանց հանդեպ

Ավելի արդյունավետ գործել

Ինքնավստահ դառնալ

Կենտրոնացած և կազմակերպված լինել

Մեր համար անձնական և մասնագիտական նպատակներ սահմանել

Նրանք, ովքեր պայքարում են ինքնազարգացման համար, երբեմն մտածում են՝ արժե այդքան ժամանակ ծախսել և ջանքեր գործադրել: Ինքնազարգացման համար պետք չէ խնայել ժամանակը կամ էներգիան:
Ինքնազարգացման բարձր մակարդակն օգնում է հաջողության հասնել կյանքի տարբեր բնագավառներում, մասնավորապես՝ աշխատանքում:
Հնարավոր է՝ ձեզ չհաջողվի հասնել բոլոր նպատակներին, սակայն ինքնազարգացման շնորհիվ հարուստ և անհոգ կյանքն ապահովված է:

Ահա այն 5 հիմնական պատճառները, որոնք հաստատում են, որ ինքնազարգացումը կյանքում   հաջողության հասնելու գրավականն է:

ինքնազարգացում

Դուք կբացահայտեք ձեր թույլ կողմերը

Երբեմն թվում է՝ մարդիկ անտեղյակ են իրենց թերությունների մասին կամ էլ այնքան են մտահոգվել, որ կորցրել են իրենց ինքնավստահությունը: Այս իրավիճակը չի վերաբերում նրանց, ովքեր ձգտում են զարգանալ և կատարելագործվել:
Այս մարդիկ գիտեն իրենց թույլ կողմերը և շարունակում են բարձր պահել իրենց ինքնագնահատականը: Սա նշանակում է, որ նրանք ի վիճակի են մի փոքր ջանք գործադրել և վերացնել այդ թերությունները:
Թերություններից ազատվելու ամենաարդյունավետ միջոցը գտնելը բարդ է, բայց ոչ՝ անհնարին:

Դուք կճանաչեք ինքներդ ձեզ

Ինքնաճանաչումը զարգանալու հիմնական բաղադրիչն է: Եթե մարդն իր մասին ոչինչ չգիտի, ապա չի կարող զարգացնել իր հնարավորությունները: 
Ինքնաճանաչման փուլում կարևոր է հասկանալ այն հարաբերությունները, կյանքի իրավիճակները և աշխատանքային պայմանները, որոնք երջանկացնում են մեզ:
Ինքնաճանաչումն այն հիմքն է, որի վրա կառուցվում է հաջողությունը:

Դուք հաջողակ կարիերա կստեղծեք

Անձնական զարգացման ձգտումը նշանակում է, որ դուք գիտեք՝ ինչն է ձեզ երջանկացնում: Սա շատ կարևոր է  լուրջ նպատակներ սահմանելու համար: Նրանք, ովքեր հետաքրքրված չեն ինքնազարգացմամբ, իրենց առջև դնում են նպատակներ, որոնց հասնելուց հետո հասկանում են, որ սխալ ճանապարհ են ընտրել, և հայտնվել այնտեղ, որտեղ  իրենց հարմարավետ չեն զգում: Հաջողակ կարիերա ստեղծելու համար պետք է սահմանել այնպիսի նպատակներ, որոնց իրականացման արդյունքում դուք ձեզ ավելի վստահ և մոտիվացված կզգաք:

Դուք կհաղթահարեք սթրեսը

Երբ դուք սկսում եք հասկանալ ինքներդ ձեզ, գիտակցում եք, որ ձեր կյանքի համար միայն դուք եք պատասխանատու: Դուք վերահսկում եք կյանքը և ինքնուրույն հաղթահարում սթրեսը:

Դուք կսովորեք վերահսկել ձեր ժամանակը

Ժամանակի կառավարումը ձեզ զարգանալու և արդյունավետ աշխատելու հնարավորություն է տալիս: Ժամանակը ճիշտ  վերահսկելու համար պետք է  այն պլանավորել, այնուհետև հետևել պլանավորված ժամանակին:

Ինքնազարգացումը երկարատև գործընթաց է, որը կարող է տևել ամբողջ կյանքի ընթացքում: