Career Հարցեր, որոնք կօգնեն ձեզ ճիշտ կարիերա ընտրել

Հարցեր, որոնք կօգնեն ձեզ ճիշտ կարիերա ընտրել

March 28, 2018

Կյանքը կարճ է, սակայն մեր կյանքի գրեթե 50%-ը մենք ծախսում ենք աշխատանքի վրա: Եթե աշխատանքը չի երջանկացնում, ապա կյանքն ավելի ծանր և ձանձրալի է դառնում: Ճիշտ կարիերա ընտրելով՝ դուք կարող եք փոխել ձեր կյանքը և այն դրական դարձնել: Եթե կարիերայի ընտրության հարցում ձեզ տանջում են կասկածները, ապա կարող եք ծանոթանալ ստորև թվարկված հարցերին և ազատվել կասկածներից:

կարիերա

1. Որո՞նք են ձեր երազանքները և ձգտումները

2. Ի՞նչ եք ցանկանում փոխել այս աշխարհում

3. Ինչո՞վ եք հետաքրքրված

4. Ի՞նչն եք ամենաշատը սիրում

5. Ի՞նչն է ձեզ նյարդայնացնում

6. Ինչո՞վ եք տարբերվում մյուսներից

7. Որո՞նք են ձեր թերությունները

8. Ի՞նչ հմտությունների եք տիրապետում

9. Ձեր բնույթով դուք էքստրովերտ եք թե՞ ինտրովերտ

10. Ի՞նչն է մոտիվացնում ձեզ

11. Ինչի՞ց եք ձանձրանում

12. Արդյո՞ք սիրում եք ճանապարհորդել

13. Որքա՞ն գումար եք ցանկանում վաստակել

14. Որտե՞ղ եք ապագայում ցանկանում ապրել

15. Ի՞նչ կենսակերպ ունեք

16. Արդյո՞ք այս աշխատանքը հոգեպես բավարարում է ձեզ

17. Արդյո՞ք այս աշխատանքը կարող է բավարարել ձեր ֆինանսական պահանջմունքները

18. Դուք պատրա՞ստ եք զոհաբերությունների գնալ հանուն այս կարիերայի

19. Ի՞նչ եք ակնկալում սովորել այս աշխատանքից

20. Որքանո՞վ է այս աշխատանքը համապատասխանում ձեր երազանքների աշխատանքին

Լավագույն աշախատանք գոյություն չունի, պարզապես պետք է ընտրել այնպիսի կարիերա, որը կհամապատասխանի ձեր անհատականությանը և կարողություններին: