Career 7 խորհուրդ առավել ազդեցիկ LinkedIn profile ունենալու համար

7 խորհուրդ առավել ազդեցիկ LinkedIn profile ունենալու համար

March 28, 2018

Այսօր համացանցը ողողված է հնարավոր ու անհնար այն ամենով, թե ինչպես աշխատանք գտնել, ինչպես ստեղծել կարիերա և հասնել հաջողության: Այս թոհուբոհում պետք է ընտրությունը ճիշտ կատարել և գտնել այն հարթակը, որը հնարավորինս ամենամոտն է ձեր «երազանքի իրականացմանը»:

LinkedIn-ն այս առումով հրաշալի հնարավորություն է անհատների համար՝ որպես կապող օղակ գործատուների և թեկնածուների միջև: Այն համախմբում է աշխարհի բոլոր տաղանդներին մեկ հարթակում և ուղորդում, թե ինչպես հասնել հաջողության:   

ani margaryan

Ահա 7 խորհուրդ առավել ազդեցիկ LinkedIn profile ունենալու համար․

Եթե Facebook-ի պարագայում դա պարտադիր չէ, ապա LinkedIn-ի պարագայում պարտադիր է ունենալպրոֆեսիոնալ նկար։ Եթե չունեք, սա տարեք անելիքների ցանկ (օրինակ՝ https://www.wunderlist.com/)։ Այստեղ ես ձեզ կպատմեի առաջին տպավորության կարևորության մասին, և թե որքանով է հատկապես վիզուալ ընկալումը կարևոր այս ամենի մեջ, բայց սա թողնում եմ ձեզ։

Ունեցեք Summary (ամփոփագիր, եթե ճիշտ եմ բառն ասում)։ Սա այն մի քանի հիմնական նախադասություններն են, որ պատմում են ձեր մասին, ստեղծում ընդհանուր ամբողջական պատկերացում։ Լավ կլինի օգտագործեք «առաջ-այսօր-հետո» տարանջատումը՝ ով եք, ինչ պատմություն ունեք, ներկայումս որտեղ եք կանգնած և որ ուղղությամբ եք ցանկանում շարունակել ձեր զարգացումը։

Մեկ կամ մի քանի նախադասությամբ ներկայացրեք այն Ընկերությունները, որտեղ աշխատում/աշխատել եք։ Ընկերություններ կան, որոնք քիչ կամ բնավ էլ ծանոթ չեն նույնիսկ հայաստանյան հանրությանը, էլ չենք խոսում արտերկրի մասին: Կարող եք օգտվել Ընկերության կայքի “About us” բաժնից:

Ներկայացրեք, թե ինչ եք արել՝ հիմնական պարտականությունները։ Այ այստեղ մի շտապեք գուգլել, քոփի-փասթել կամ կցկտուր, մեկ-երկու նախադասություն տալ։ Գրեք, թե կոնկրետ ինչ եք արել (LinkedIn-ն նույնիսկ ունի պրոյեկտեր ավելացնելու հնարավորություն)։ Կարող եք նաև առանձին ներկայացնել ձեր հաջողությունները կոնկրետ հաստիքում։ Ի դեպ, կարևոր է, որ այս ամենը ներկայացնեք bullet-ներով (կետավորմամբ)։ Այս կերպով ինֆորմացիան ավելի հեշտ ընթեռնելի և տեսանելի է։

Ներառեք հղումներ։ Եթե ունեք հացազրույցներ, հոդվածներ, սեփական բլոգ կամ ցանկացած այլ տեսակի ինֆորմացիա, որը վերաբերում է ձեզ, անպայման ներառեք ձեր էջում: Օրինակ՝ թրեյնինգ եք վարում որևէ կենտրոնում՝ տվեք հղում, որով կարելի է տեսնել ձեր թրեյնինգային ծրագրի մանրամասները:

Դարձեք տեսանելի ոլորտում։  Դու քվստահաբար կարդում եք ձեր ոլորտի նորություններով և հետաքրքիր հոդվածներով, սակայն լավ կլինի, որ նաև կիսվեք։ Այսպես ցույց կտաք, որ իրապես կենտրոնացած և հետաքրքրված եք ձեր գործունեության ոլորտով: Ինչպես նաև ակտիվություն ցուցաբերեք մասնագիտական խմբերում, մասնակցեք քննարկումներին, ձեր կարծիքը գրեք, հարցեր ուղղեք: Բացի ինքնազարգանալուց, սա կօժանդակի նաև պրոֆեսիոնալ ցանցի ստեղծանն ու ամրապնդմանը: 

Ֆիլտրեք Ձեր հմտությունները։ ֆիլտրեք և ջնջեք այն հմտությունները, որոնք ձեր մասնագիտության և գործունեության հետ կապ չունեն: Ինչպես նաև թույլ մի տվեք, որպեսզի ձեր էջում երևան այ նոր endorsement-ները, որոնք, էլի, շաղկապված չեն ձեր հիմնական գործունեության հետ։ LinkedIn search-ի ալգորիթմի մեջ հմտությունների գործոնը ևս կա։

Այսքանը, հաջողություն եմ մաղթում ու ցանկանում, որպեսզի ցանկալի գործատուն շուտով ձեզ գրի աշխատանքի հետաքրքիր առաջարկով ։)