Career Do’s and Don’ts for a CV

Do’s and Don’ts for a CV

March 28, 2018

Խորհուրդներ Անի Մարգարյանից՝

Անհրաժեշտ է՝

CV-ն կարևոր է, այն պետք է լինի իրոք լավ կառուցված

Կարևոր է ընդունել մի փաստ, որ աշխատանքի դիմելիս այն Ձեզ ներկայացնելու միակ միջոցն է, դե միակը չէ, եթե ուղղորդմամբ եք դիմել՝ reference-ով։ Ամեն դեպքում այստեղ խնդիր ունենք տասնյակ կամ նույնիսկ հարյուրավոր այլ A4-երի մեջ առանձնանալու: CV-ի ֆիլտրումը կատարվում է մարդկանց կողմից, ովքեր բոլորի նման ցանկություն ունեն տեսնելու և նախընտրություն են տալիս ինֆորմացիայի հակիրճությանն ու մատուցմանը:

 CV-ի կառուցման վրա պետք է բավական շատ ժամանակային ռեսուրս ներդնել: 

Պայմանավորված CV-ի՝ առաջին կետում նշված կարևորությամբ, պետք է գիտակցել, որ CV-ն 30 կամ 40 րոպեում ու հապճեպ կազմակերպվելիք պրոցես չէ։ Պետք է ուսումնասիրել Ձեր մասնագիտական ոլորտի հայտնիների պրոֆիլները, CV-ները, նրանց ներկայանալու ձևերը, դնել այս ամենի վրա Ձեր անհատական անցած ուղու շեշտը, ապա միայն սկսել կազմել։ Վերջում կարող եք դիմել Ձեր դիզայներ ընկերոջը, որպեսզի թեթևակի օգնի արտաքին տեսքի հարցում, սակայն այստեղ չի կարելի CV-ն ծանրացնել ավելորդ դիզայներական դետալներով։

Կարևորը ոչ միայն  բովանդակությունն է, այլ թե ինչպես Դուք այն կներկայացնեք։ CV-ի կառուցվածքը հետևյալն է

1.Անձնական ինֆորմացիա՝

անուն-ազգանուն

հեռախոսահամար

էլ. հասցե

LinkedIn պրոֆայլի հղում։

2․ Աշխատանքային փորձ 

պրոֆեսիոնալ աշխատանքային փորձ

կամավոր աշխատանք

պրակտիկա

մասնագիտական հմտություններ։

3. Կրթություն և որակավորում

Կրթական հաստատության ամբողջական անվանում

Ուսման տարեթվեր

Կրթական աստիճան/ հավաստագիր

Դպրոցի մասին խորհուրդ կտամ նշել, եթե այն որոշակի սպեցիֆիկա ունի։ Օրինակ՝ Ֆիզմաթ կամ անգլիական թեքումով որևէ դպրոց:        

4․ Լեզուների իմացություն (ոչ թե ուղղակի «լավ, բավարար», այլ ավելի համապարփակ ինֆորմացիայիով), օրինակ կարող ենք օգտվել Linkedin-ի լեզուների աստիճանակարգման սանդղակից․

Elementary proficiency

Limited working proficiency

Professional working proficiency

Full professional proficiency

Native or bilingual proficiency

5 Այլ ինֆորմացիա, օրինակ․

հատուկ նախագծերի մասին (հատկապես նրանց, որոնք շեշտադրում են Ձեր մասնագիտական աճն ու զարգացման ձգտումը),

անդամակցություն որևէ կազմակերպությանը,

հոբբիներ և այլն։

 

 Մի քանի խորհուրդ

Ուղարկելիս հաշվի ենք առնում, որ CV-նլինի PDF տարբերակով, էլ․ հասցեն ներառի Ձեր անուն ազգանունը, և CV-ի ֆայլի անունը նույնպես կրի Ձեր անուն ազգանունը։

Ցանկալի է CV-ն ուղարկել անգլերեն տարբերակով, եթե տվյալ հաստիքը չունի այլ պահանջ։

Անձնային, ինչպիսին է օրինակ՝ հաղորդակցման, կառավարման և այլ նմանատիպ հմտություններ նշելն ավելորդ է։

CV-ն ուղարկելուց հետո պետք է ուշադիր լինել հեռախոսազանգերին, որպեսզի գործատուի կողմից հավանական հարցազրույցի հրավերը բաց չթողնեք։ Բայց սա արդեն լրիվ այլ պատմության սկիզբ է, որը մանրամասն շուտով կներկայացնենք։

 

Երբեք պետք չէ

..․ կատարել բացթողումներ, տառասխալներ։ Ցանկացած անփույթ վերաբերմունքը CV-ին միանգամից իջեցնում է ձեր շանսերը

․․․դիմել ոչ թարմ (հին տվյալներով) CV-ով։

․․․խնդրել ինչ-որ մեկին որ Ձեզ համար CV կազմի առանց Ձեր անմիջական ներգրավվածության։

․․․տրամադրել խիստ անձնական տվյալներ, օրինակ՝ տարիք, բնակության հասցե, ամուսնական կարգավիճակ  և նույնիսկ նկար։

Վերջում ամենակարևորը՝

CV-ն չպետք է գերազանցի 1.5 էջը։ Բիզնեսում կանոնը հետևյալն է․ Որքան շատ ես դու խլում դիմացինի ժամանակը, այնքան քո շանսերը իջնում են։ Ուստի անհրաժեշտ է CV-ում մտքերը  ձևակերպել հակիրճ, թիրախային և համապարփակ։

 

Այսքանը, ձեզ մաղթում եմ հաջող կարիերա և կարևոր ձեռքբերումներ 2018-ին ։)