Հաջողված աշխատանքային հարցազրույցի գլխավոր պայմանը հարցազրույցին պատշաճ կերպով ներկայանալն է:
Եթե գործատուն կանչում է հարցազրույցի, ապա դա նշանակում է, որ նա հավանել է ձեր ռեզյումեն, և դուք հաջորդ փուլ եք անցել, ինչն ավելի պարտավորեցնող է:
Հարցազրույցին լավ պատրաստվելը հաջողության գրավականն է:
Նախքան հարցազրույցին գնալը՝ գործատուի վրա լավ տպավորություն թողնելու համար հարկավոր է նախապես պատրաստվել: Հարցազրույցին գրագետ և վստահ ներկայանալու համար առաջարկում ենք ծանոթանալ ստորև նշված խորհուրդներին.
Հարցազրույցին նախապատրաստվելու կարևոր մասը աշխատանքի ուսումնասիրությանը ժամանակը հատկացնելն է:
Վերանայեք աշխատանքի հայտարարությունը և կրկին ծանոթացեք այն պահանջներին, որոնք պետք է բավարարի թեկնածուն:
Առանձնացրեք այն գիտելիքների, հմտությունների, անձնական և մասնագիտական հատկանիշների ցանկը, որը գործատուն կարևորում է:
Նախքան հարցազրույցի գնալը, կարևոր է տեղեկություններ գտնել ոչ միայն աշխատանքի, այլև կազմակերպության մասին:
Այսպիսով՝ դա կօգնի ձեզ ոչ միայն պատրաստել հարցերի պատասխանները, այլև հարցազրույցի ժամանակ գործատուին կազմակերպության մասին հարցեր ուղղել:
Բացի այդ, դուք կհասկանաք՝ արդյոք այդ աշխատանքը համապատասխանում է ձեզ:
Հարցեր մշակեք և փորձեք պատասխանել այդ հարցերին: Ընկերոջ հետ հարցազրույցը կազմակերպեք այնպես, ինչպես իրականում են անում:
Մի՛ սպասեք վերջին պահին, որպեսզի հարցազրույցի համար հագուստ գնեք:
Անկախ նրանից, թե ինչ աշխատանքի համար եք դիմում, հարցազրույցին ներկայացեք կոկիկ տեսքով: Ցանկալի է, որպեսզի դասական կոստյում և կիսաշրջազգեստ կրեք:
Ինչպես նաև, կարևոր է մտածել դիմահարդարման և աքսեսուարների մասին: Երկու դեպքում էլ պետք է բնական լինել:
Հարցազրույցի ժամանակ գործատուն ուշադրություն է դարձնում նաև թեկնածուի արտաքին տեսքին, այդ թվում՝ հագուստին, դիմահարդարմանը և վարսերին:
Երկար վարսեր ունենալու դեպքում նախընտրելի է կոկիկ հավաքել:
Աշխատանքային հարցազրույցի ժամանակ կարևոր է իմանալ այն, թե ինչ կարող եք ձեզ հետ տանել: Ցանկալի է, որպեսզի հարցազրույցին ներկայանաք ռեզյումեով, հղումների ցանկով, գործատուին ներկայացվող հարցերով:
Հարցազրույցին չի թույլատրվում բջջային հեռախոսով, սուրճով կամ մաստակով ներկայանալ:
Հիշե՛ք՝ հարցազրուցավարին պետք է ողջունել հաճելի և քաղաքավարի ձևով: Հարցազրույցի ընթացքում պահեք աչքերի կապը և շարժեք գլուխը: Այսպես դուք գործատուին ցույց կտաք, որ լսում եք և հասկանում: Որքան դրական ազդեցություն թողնեք նրա վրա, այնքան կմեծանա աշխատանքի ընդունվելու հավանականությունը:
Աշխատանքային հարցազրույցի ընթացքում լսելն այնքան կարևոր է, որքան հարցեր տալը: Եթե դուք չկենտրոնանաք, ապա չեք կարողանա հարցերին պատասխանել: Հարցազրույցի ընթացքում ուշադիր եղեք, լսեք և փորձեք տեղում հարցեր մշակել: