Career Ստացիր 75% և 100% չափով ուսումնական կրթաթոշակ Չիկագո-Քենթի իրավաբանական քոլեջի իրավագիտության մագիստրոսի ծրագիր համար Վրաստանում (ք. Թբիլիսի) և ԱՄՆ-ում (Չիկագո)

Ստացիր 75% և 100% չափով ուսումնական կրթաթոշակ Չիկագո-Քենթի իրավաբանական քոլեջի իրավագիտության մագիստրոսի ծրագիր համար Վրաստանում (ք. Թբիլիսի) և ԱՄՆ-ում (Չիկագո)

May 15, 2019

ԱՄՆ-ում հիմնադրված Չիկագո-Քենթի իրավաբանական քոլեջը Կովկասում Ամերիկյան Իրավունքի Դպրոցի հետ
համատեղ, հայտարարում է երկու փոխկապակցված ծրագրեր ՀՀ իրավաբանների համար ՝ երաշխավորված 100% և
75% կրթաթոշակի տրամադրմամբ.

 

  •  Ամերիկյան իրավունքի դպրոցի ծրագիր /Թբիլիս, Վևաստան/ և
  •  Մեկ կիսամյակ տևողությամբ Իրավաբանական գիտությունների ծրագիր /Չիկագո, Իլլինոյս նահանգ, ԱՄՆ/:

 

Ամերիկյան Իրավունքի Դպրոցը, այսուհետ՝ ԱԻԴ ծրագիր, մեկնարկելու է 2019թ-ի սեպտեմբերին Թբիլիսիում և
ավարտվելու է 2020 թ-ի մայիսին: ԱԻԴ ծրագիրը ներառում է տասը պարտադիր դասընթացներ անգելերով, որոնք
մատուցվում են ԱՄՆ-ից ժամանած Չիկագո-Քենթի պրոֆեսորների կողմիցֈ Ուսումնական մեթոդը իրենից
ենթադրում է մեկանգամյա դասընթաց, որն անցկացվում է բացառապես հանգստյան օրերին 10:00–ից մինչև 17:00-ն:
Ընդհանուր առմամբ, 5 հանգստյան օր դասընթացները պետք է անցկացվեն իրական ժամանակի ռեժիմով: Բացի այդ,
ԱԻԴ ուսանողներին տրվելու են նյութեր դասընթացներից առաջ և հետո ընթերցանության համար: ԱԻԴ ծրագրի
համակցված կառուցվածքը միավորում է 5 դասընթացներ Թբիլիսիում, Վրաստանում՝ ինտենսիվ իրական ժամանակի
ռեժիմով և 5 դասընթացներ առցանց ռեժիմով:

 

Ծրագիրն ավարտելուց հետո շրջանավարտները շարունակում են Իրավաբանական գիտությունների մագիստրոսի
աստիճանի համար իրենց կրթությունը Չիկագո-Քենթի Իրավաբանական քոլեջում /Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ/:
Մագիստրոսի դասընթացները Չիկագո-Քենթում ավարտվում են մեկ կիսամյակում /հինգ ամիս/ մեկ ուսումնական
տարվա փոխարեն` «ԱՄՆ, Միջազգային և Անդրազգային Իրավունք» մասնագիտությամբ Իրավաբանական
գիտությունների մագիստրոսի աստիճանի շնորհմամբ:

 

Ծրագրի ավարտից հետո շրջանավարտները կստանան․

  • Ամերիկյան իրավունքի դպրոցի ավարտական վկայագիր ԱԻԴ ծրագիրը ավարտելուց հետո: Վկայագիրը
    կտրվի Չիկագո-Քենթի իրավաբանական քոլեջի և Ամերիկյան Իրավունքի Դպրոցի կողմից համատեղ՝
    ստորագրված Չիկագո-Քենթի իրավաբանական քոլեջի դեկան, Ամերիկյան իրավունքի դպրոցի ղեկավար և
    Չիկագո – Քենթի իրավաբանական քոլեջի դասախոսի կողմից:
  • Մագիստրոսի դիպլոմ Չիկագո-Քենթի Իրավաբանական քոլեջը ավարտելուց հետո:

 

Ծրագրերի առավելությունները․

  • Առանց աշխատանքից կտրվելու Թբիլիսիում անցկացվող ԱԻԴ ծրագրերի շրջանակներում դասընթացներին
    մասնակցության հնարավորություն` ինտերակտիվ՝ իրական ժամանակի ռեժիմով և/կամ առցանց
    դասընթացներին մասնակցության միջոցով,
  • ԱԻԴ ծրագրի շրջանավարտների համար TOEFL-ից ազատման երաշխավորում. ԱԻԴ և Իրավաբանական
    գիտությունների մագիստրոսի ծրագրերի հայտեր ներկայացնելու միջոցով առանց TOEFL–ի կամ IELTS-ի
    գնահատականի:
  • ԱԻԴ ծրագրի ավարտից հետո անմիջապես և արտոնյալ պայմաններով ընդունելույթուն Չիկագո-Քենթի
    Իրավաբանական քոլեջի Իրավաբանական գիտությունների մագիստրոսական ծրագրին:
  • Չիկագո-Քենթի իրավաբանական քոլեջում «ԱՄՆ, Միջազգային և Անդրազգային Իրավունք»
    մասնագիտությամբ Իրավաբանական գիտությունների մագիստրոսի աստիճանի ձեռքբերման
    հնարավորոթյուն մեկ կիսամյակում` մեկ ուսումնական տարվա փոխարեն:
  • Երաշխավորված 75% և 100% կրթաթոշակի տրամադրում.
  • Չիկագո-Քենթ իրավունքի քոլեջում առաջին կիսամյակը ավարտելուց հետո 75% կրթաթոշակի
    տրամադրմամբ կրթությունը լրացուցիչ երկրորդ կիսամյակ շարունակելու և մագիստրոսի աստիճան ձեռք
    բերելու հնարավորոթյուն այնպիսի պահանջված մասնագիտացումներով, ինչպիսիք են՝ Դատավարական
    փաստաբանություն, Միջազգային մտավոր սեփականության իրավունք և Ֆինանսական իրավունք:
  • Չիկագո-Քենթում մագիստրոսական ծրագրի ավարտից հետո շրջանավարտները կարող են շարունակել
    դոկտորական կրթություն (Ph.D./SJD) Չիկագո-Քենթում 75% կրթաթոշակի տրամադրմամբ:
  • ԱԻԴ ծրագրի համար սահմանված ուսման վարձը երկու կամ ավել փուլերով վճարելու հնարավորություն:
  • Ծրագրի ավարտից հետո 3 տարիների ընթացքում Չիկագ- Քենթում դասընթացները շարունակելու
    իրավունքի պահպանում:
  • ԱՄՆ-ում ուսումնական հաստատության ներսում և դրանից դուրս աշխատելու հնարավորություն:
  • Վերապատրաստման հնարավորություն ԱՄՆ-ում:
  • Աշխարհի լավագույն տեղակայումը, Չիկագո-Քենթը տեղակայաված է Չիկագոյի սրտում, որն համարվում է
    աշխարհում լավագույն իրավական և ֆինանսական շուկաներից մեկը։
  • Ուժեղ մասնագիտական ցանցի զարգացում և ԱՄՆ տարբեր մասնագիտական համայնքների հետ կապերի
    հաստատում:

 

Կրթաթոշակը և ուսման վարձը․

  • ԱԻԴ ծրագրի վարձավճարը կազմում է 6800 ԱՄՆ դոլար: Դիմողներն, ովքեր կդիմեն մինչև վաղ դիմումների
    ընդունելության վերջնաժամկետը, այսինքն՝ մինչև սույն թվականի մայիսի 31-ը, կստանան վարձավճարի 5% զեղչ,
    այսինքն՝ վարձավճարը կկազմի 6400 ԱՄՆ դոլար: Ընդ որում, վարձավճարը կարող է վճարվել երեք մասով:
  • Չիկագո-Քենթի Իրավաբանական քոլեջի իրավաբանական գիտությունների մագիստրոսական ծրագրի
    վարձավճարը, 75% կրթաթոշակի տրամադրումից հետո, կազմելու է 10.000 ԱՄՆ դոլար` 44.000 ԱՄՆ դոլարի
    փոխարեն: Ընդ որում, վճարումը պետք է կատարվի Չիկագո-Քենթում ուսանողի կողմից Չիկագո ժամանելուց հետո:
  • Ամբողջական (100%) ուսման կրթաթոշակի տրամադրում Չիկագո-Քենթ քոլեջում /Չիկագոյո, ԱՄՆ /,
    ուսումնառության համար՝ կրթաթոշակը սահմանվել է Չիկագո-Քենթի իրավաբանական քոլեջի իրավական
    ակտերով: Նշված կրթաթոշակը ստանալու համար ուսանողները պետք է ԱԻԴ ծրագրով /Վրաստան/
    քննությունների արդյունքում ունենան առնվազն 3.8. ՄՈԳ: Չիկագո-Քենթ քոլեջի դեկանի և Ամերիկյան Իրավունքի
    Դպրոցի ղեկավարի կողմից քննության կառնվեն վերը նշված պայմանին համապատասխանող ուսանողների
    դիմումները և կընտրվի առավել բարձր որակավորում ունեցող ուսանողը:
  • Չիկագո-Քենթի Իրավաբանական քոլեջում լրացուցիչ երկրորդ կիսամյակի համար վարձավճարը կկազմի
    7250 ԱՄՆ դոլար` 22000 ԱՄՆ դոլարի փոխարեն:

 

Ովքեր պետք է դիմեն այս ծրագրին․

  • Նրանք, ովքեր հետաքրքրված են Չիկագո-Քենթի մագիստրատուրայի կրթությամբ պետք է ունենան առաջին
    կարգի իրավաբանական կրթություն (բակալավրի կոչում/LL.B) կամ պետք է լինեն վերջին կուրսի ուսանող:
  • Նրանք, ովքեր հետաքրքրված են բիզնես իրավունքի ոլորտում և ստանալ միայն ԱԻԴ սերտիֆիկատ, ապա
    ցանկացած բարձրագույն կրթություն ունեցող դիմող (ով ունի բակալավրի կրթություն կամ վերջին կուրսի ուսանող
    է) կարող է փաստաթղթերը ներկայացնել ԱԻԴ ծրագիր:

 

Բոլոր դիմորդները պետք է էլեկտրոնային տարբերակով ներկայացնեն ներքոնշյալ փաստաթղթերը մինչև 2019թ,
մայիսի 31-ը (առաջնային հայտի վերջնաժամկետ): Վերջնաժամկետը 2019թ. հունիսի 30–ն է: Այն դիմորդները, որոնք
իրենց հայտերը կներկայացնեն մինչև 2019թ. մայիսի 31–ը, ընդունելության ժամանակ կարող են ունենալ
առաջնահերթություն:

  • Ինքնակենսագրություն՝ անգլերեն լեզվով,
  • Երաշխավորական նամակ (reference letter) ՝ գրված կամ թարգմանված անգլերեն՝ կոնտակտային
    ինֆորմացիայի նշումով,
  • Իրավաբանական գիտությունների բակալավրի դիպլոմի պատճենը, իսկ Իրավունքի բակալավրիատի
    վերջին կուրսում ուսանողները՝ ԲՈՒՀ-ից տեղեկանք:
  • Անձնագրի և/կամ անձը հաստատող փաստաթղթի պատճեն (նույնականացման քարտ):

 

Փաստաթղթերը պետք է ներկայացվեն հետևյալ հասցեներով`

 

ԲՈՒՀ
Չիկագո-Քենթ իրավաբանական քոլեջը համարվում է Իլլինյոս նահանգի երկրորդ ամենահին իրավունքի դպրոցը,
որն 1936 թ-ին հավատարմագիր է ստացել Ամերիկյան փաստաբանների ասոցիացիայի կողմից, իսկ 1951 թ-ից
անդամագրվել է Ամերիկյան իրավունքի դպրոցների Ասոցիացիային: 2018-2019 թ-ին Միացյալ Նահանգների News
& World Reports ամսագիրը Չիկագո-Քենթ իրավաբանական քոլեջին շնորհել է հետևյալ մրցանակը`
դատավարական փաստաբանություն՝ 4-րդ տեղ, Մտավոր սեփականության իրավուքն՝ 9-րդ տեղ, Իրավաբանական
գրավոր խոսք՝ 17-րդ տեղ: Համաձայն Միացյալ Նահանգների News & World Reports ամսագրի` Չիկագո-Քենթ քոլեջի
շրջանավարտների զբաղվածության ցուցանիշը ավարտելուց անմիջապես հետո կազմում է 66.2% և 90.7%
ավարտելուց հետո 9 ամսվա ընթացաքում:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք (հեռախոսազանգ կամ Viber- ի միջոցով)

  • Արամ Չադրյանին, ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետությունում
    Հեռ՝ +374 98791616, +37477 076262
    Էլ. փոստ՝ achadryan@yahoo.com
  • Հարություն Չադրյանին, ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետությունում
    Հեռ ՝ +374 98 086262
  • Քեթեվան Ջելաձեին– ԱԻԴ Կովկասի, Թուրքիայի, Միջերկրածովյան, Բալկանների, Կենտրոնական Ասիայի
    համահիմնադիր և տարածաշրջանային տնօրեն
    Էլ փոստ՝ k.jeladze@chicagokentlaw.ge, kjeladze@kentlaw.iit.edu
    LinkedIn: Ketevan Jeladze
    Հեռ՝ +995 577 97 40 01 (նաև Viber, WatsApp, լեզուներ՝ ռուսերեն, անգլերեն)
  • Մաիա Մեսկհին -ԱԻԴ Կովկասի, Թուրքիայի, Միջերկրածովյան, Բալկանների, Կենտրոնական Ասիայի
    համահիմնադիր և գործադիր տնօրեն,
    Էլ փոստ: m.meskhi@chicagokentlaw.ge, mmeskhi@kentlaw.iit.edu
    LinkedIn: Maia Meskhi
    Հեռ՝ +995 577 77 40 30 (նաև Viber, WatsApp լեզուներ՝ ռուսերեն, անգլերեն)