DHL Armenia
DHL Armenia

DHL Armenia

  • DHL Armenia
  • Amiryan 27
  • 1 open vacancies

DHL-ը միջազգային սուրհանդակային ծառայությունների և լոգիստիկայի ոլորտում առաջատարն է, որը մասնագիտացել է նորարար և անհատականացված լուծումներ առաջարկելու մեջ՝ մեկ ընդհանուր աղբյուրից:

DHL- ի միջազգային ցանցն իր մեջ ներառում է ավելի քան 220 երկրներ և տարածաշրջաններ: 285,000 աշխատակիցներ մշտապես ջանում են հաճախորդների սպասելիքները արդարացնել և գերազանցել իրենց մատուցած արագ և վստահելի ծառայության շնորհիվ:

Ցանցը սպասարկվում է DHL-ի սեփական ավիատորմի միջոցով, որը ներառում է 254 ինքնաթիռ, ինչպես նաև համագործակցում է ավելի քան 170 կոմերցիոն ավիաընկերությունների հետ: Շնորհիվ իր զարգացած միջազգային ցանցի, DHL-ը ներկա է շատ ավելի երկրներում, քան որևէ այլ նմանատիպ ընկերություն: Սրանք դեռ ուղղակի թվեր են, բայց հաճախորդների վստահությունն ուղղված է համախմբված թիմի աշխատանքին և լոգիստիկայի անկրկնելի լուծումներին: հայկական շուկայում մենք արդեն 25 տարվա փորձ ունենք, որը ամենաերկարն է շուկայում:

Բոլոր աշխատակիցները վերապատրաստվել են եվրոպական
կենտրոններում հաճախորդների սպասարկման, վաճառքի և այլ ոլորտներում: