Աշխատանք ՀՀ վարչապետի աշխատակազմում

  • Yerevan
  • ՀՀ վարչապետի աշխատակազմ
  • Duration: permanent
  • Education: elementary
  • Employment Type: Full Time
  • Closing Date: May 28, 2019
  • Posted on: May 17, 2019

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետի աշխատակազմը աշխատանքի է հրավիրում ներքոհիշյալ պահանջներին բավարարող մասնագետների, որոնք պատասխանատու են լինելու վարչապետի աշխատակազմի կողմից սահմանված ոլորտներում ուսումնասիրության և վերլուծության, ինչպես նաև համապատասխան առաջարկությունների մշակման համար:


Որակավորմանը ներկայացվող պահանջներ՝

  • բարձրագույն կրթություն հանրային քաղաքականության, հանրային կառավարման, քաղաքագիտության, իրավագիտության, տնտեսագիտության ոլորտներում,
  • հանրային կառավարման ոլորտին առնչվող առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ,
  • ուսումնասիրություններ և վերլուծություններ կատարելու, ինչպես նաև հաշվետվություններ, զեկույցներ մշակելու փորձառություն,
  • հայերենի և օտար լեզուների (անգլերեն և ռուսերեն) լավ տիրապետում,
  • համակարգչային բազային գիտելիքներ (MS Office, Internet),
  • բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ,
  • անկախ և թիմում աշխատելու, ինչպես նաև տարաբնույթ առաջադրանքներ կատարելու և սթրեսային իրավիճակներում գործելու ունակություն:


Աշխատանքային պարտականություններ` 

  • իրականացնել հանրային քաղաքականության, այդ թվում՝ իրավական ակտերի և այլ փաստաթղթերի ուսումնասիրություններ և վերլուծություններ սահմանված ոլորտներում
  • մշակել հանրային քաղաքականության բարելավմանն ուղղված փորձագիտական առաջարկություններ, վերլուծականներ, զեկույցներ, 
  • համապատասխան ոլորտին առնչվող այլ պարտականություններ

 

Դիմելու ընթացակարգը և վերջնաժամկետը՝ համապատասխան որակավորում ունեցող անձինք կարող են ներկայացնել իրենց ամփոփ կենսագրականը, ուղեկցող նամակը, ինչպես նաև առկայության դեպքում իրենց կողմից վերջին երկու տարվա ընթացքում մշակված հանրային քաղաքականությանը վերաբերող վերլուծական կամ այլ փաստաթղթերը հայերենով` narine.sargsyan@gov.am 
էլեկտրոնային հասցեով՝ ոչ ուշ, քան ս.թ. մայիսի 28-ը: Խնդրում ենք նամակի վերնագրում նշել որակավորումը:

Զուտ փաստաթղթերի հիման վրա ընտրության առաջին փուլն անցած անձինք կհրավիրվեն մասնակցելու հարցազրույցի: Խնդրում ենք ձեռնպահ մնալ զանգերից և այցելություններից:

Apply for job
Other from our partners

Աշխատանք ՀՀ վարչապետի աշխատակազմում

ՀՀ վարչապետի աշխատակազմ

  • ՀՀ կառավարություն
  • more info
  • contacts