Գլխավոր Մենեջեր

  • Koryun 5/33
  • Stomline Clinic
  • Duration: permanent
  • Education: elementary
  • Employment Type: Full Time
  • Closing Date: March 20, 2020
  • Posted on: February 10, 2020

Անհրաժեշտ է ստոմատոլոգիական, կոսմետոլոգիական, էսթետիկ կենտրոնի գլխավոր մենեջեր։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Կենտրոնի բուժկանխարգելիչ, տնտեսական-վարչական և ֆինանսական գործունեության ապահովումը, կազմակերպումը և հսկողությունը

Անձնակազմի կառավարում, ընտրությանը մասնակցություն, որակյալ ծառայությունների մատուցման գործընթացի ապահովում

Ախտորոշման, բուժման, կոսմետոլոգիական և այլ ծառայությունների մատուցման գործընթացների կառավարում

Շահագործման և տեխսպասարկման գործընթացների կառավարում

Մատակարարման և նյութերի օգտագործման գործընթացների կառավարում
Ֆինանսական հոսքերի կառավարում

Մարկետինգային ռազմավարության և հաղորդակցության կառավարում

Հաճախորդների, գործընկերների, տարբեր տեսակի պետական մարմինների հետ շփում, նրանց հարցերի և պահանջների ուղղորդում, պարզաբանում, խորհրդատվության տրամադրում

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

Բարձրագույն կրթությունը պարտադիր է, ցանկալի է բժշկական

Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձը ադմինիստրատիվ կամ կառավարման ոլորտում պարտադիր է

Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների բանավոր և գրավոր իմացությունը պարտադիր է, այլ լեզուների իմացությունը՝ ցանկալի

Գրագետ խոսք և շփման կուլտուրա, կառավարման և գործնական նամակագրության հմտություններ

Համակարգչի իմացություն (առնվազն Microsoft Office, Internet, սոցիալական ցանցեր)

ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ

Հետաքրքրված անձինք սեղմ ժամկետում կարող են հայտերը ուղարկել marketing@stomline.am էլեկտրոնային հասցեով՝ թեմայի բաժնում նշելով «CEO for Stomline» արտահայտությունը։

Հավելյալ տեղեկության համար կարող եք զանգահարել 091 477 499 հեռախոսահամարով։

«Ստոմ Լայն» ատամնաբուժարանը գործում է 2006 թվականից։ Գտնվում է Երևան քաղաքի կենտրոնում` Կորյունի 5/3 հասցեում:

Apply for job
Other from our partners

Գլխավոր Մենեջեր

Stomline Clinic

  • more info
  • contacts