Դասախոսական կազմի հավաքագրում

  • Երևան, Տերյան 74
  • Հայաստանի Ազգային Ագրարային համալսարան
  • Duration: permanent
  • Education: postgraduate
  • Employment Type: Full Time
  • Closing Date: November 09, 2019
  • Posted on: September 23, 2019

Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամը հայտարարում է դասախոսական կազմի հավաքագրում` հետևյալ առարկաները դասավանդելու նպատակով.

  • «Կենսագործունեության անվտանգություն »
  •  «Քաղաքացիական պաշտպանություն և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր»


Պարտականություններ՝

  • ուսումնական պլանով նախատեսված առարկաների դասավանդում,
  • դասախոսությունների, գործնական և լաբորատոր պարապմունքների, ուսումնական սեմինարների անցկացում,
  • մասնակցություն համալսարանական և արտասահմանյան գիտակազմակերպչական, գիտամեթոդական, փորձագիտական մարմինների աշխատանքներին,
  •  խորհրդատվական գործունեություն;


Թեկնածուներին ներկայացվող նվազագույն պահանջներն են՝

  •  Համապատասխան բարձրագույն կրթության առկայություն (նվազագույնը մագիստրոսի կոչում, նախընտրությունը կտրվի գիտությունների թեկնածուի գիտական աստճան ունեցող թեկնածուներին),
  •  Դասավանդման/գիտահետազոտական աշխատանքներում փորձի առկայություն:


Դիմելու կարգը՝

Մեր թիմին միանալու համար կարող եք նկարով ինքնակենսագրականը /CV/, մոտիվացիոն նամակը և գիտական աշխատանքների ցանկը ուղարկել career@anau.am էլ. հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով՝ ՀԱԱՀ ԴԱՍԱԽՈՍ-առարկայի անվանումը, օրինակ՝ ՀԱԱՀ ԴԱՍԱԽՈՍ- ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ:

Apply for job
Other from our partners

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հանրապետության ագրոպարենային համակարգի համար մասնագետներ պատրաստող միակ բուհն է: Հիրավի, գիտական և կրթական փառավոր ուղի է անցել համալսարանը, որի շատ ու շատ շրջանավարտներ իրենց հայրենանվեր գործունեությամբ հայտնի են հանրապետությունում: ՈՒսուցման բարելավման և կատարելագործման հարցերը,  տարվող գիտական ու հետազոտական աշխատանքների խորը և հանգամանալից կատարումը մշտապես գտնվում են բուհի ղեկավարության ուշադրության կենտրոնում: Համալսարանում տարիներ  ի վեր ձևավորված ավանդույթները և ձեռք բերված ակնառու հաջողությունները բուհը դարձրել են մեր երկրի ճանաչված և առաջատար ուսումնական հաստատություններից մեկը:

Ընդհանուր բնութագիր

Բուհի լրիվ անվանումը
Հայաստանի ազգային ագրարային համալսարան

Անվանումը կրճատ` ՀԱԱՀ

Հասցեն
0009, Հայաստան, Երևան, Տերյան 74

Տեղեկատու հեռախոսներ
Ընդունարան –  +374(10) 52-45-41
Գրասենյակ –  +374(10) 58-19-12

Ֆաքս
(+374.10) 522361, +374(10) 581597

E-mail:  info@anau.am

  • more info
  • contacts