"Տ-Քնթրաքշն" Ընկերությունն աշխատանքի է հրավիրում մասնագիտական փորձառություն ունեցող շինարարական ոլորտի ինժեներների շինարարական նախագծերում ներգրավելու և մասնագիտական թիմի հետ կատարյալ արդյունք ապահովելու համար
Պաշտոնի նկարագիր
- Ղեկավարել նախագծով սահմանված շինարարական աշխատանքների իրականացման ողջ գործընթացը՝ կառուցում և վերակառուցում,
- Ապահովել շինարարական աշխատանքների ամենօրյա հաշվառումը և ընթացիկ աշխատանքների վերահսկողությունը
- Մշակել շինարարա-մոնտաժային աշխատանքների իրականացման կազմակերպչա-տեխնոլոգիական սխեման
- Իրականացնել շինարարության տեխնիկական ղեկավարումը
- Հետևել նախագծին, նախահաշվին, ծավալներին
- Հապատասխան ստորաբաժանմանը տեղեկություն տրամադրել շենք - շինությունների և այլ ենթակառուցվածքների թերությունների, շեղումների, նախագծի ծավալային և որակական անհամապատասխանությունների մասին
- Իրականացնել տեխնիկական հսկողություն կատարվող շինարարական աշխատանքների նկատմամբ՝ ապահովելով շինարարական նորմերի և պահանջները
Պահանջվող որակավորում և հմտություն
- Բարձրագույն տեխնիկական կրթություն,
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ շինարարության ոլորտում,
- Շինարարական աշխատանքների համակարգման, ուղղորդման, հսկման հմտություններ,
- Լարված իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն,
- Նախագծեր կարդալու հմտություն
- Որոշումների կայացման հմտություններ
- Առաջնորդության հմտություններ
- Կազմակերպչական հմտություններ
Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ինքնակենսագրությունը հետևյալ էլ. հասցեին` HR@tconstruction.am
Apply for job