ԼՈԳՈՊԵԴ

  • Goris
  • ԳՈՒՄ ՀԿ
  • Duration: permanent
  • Education: elementary
  • Employment Type:
  • Closing Date: February 28, 2022
  • Posted on: January 14, 2022

 ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ծրագրի շրջանակներում կտրամադրի ստորև նշված ծառայությունները՝ կազմելով անհատական աշխատանքային ծրագիր յուրաքանչյուր երեխայի համար։

Ծառայությունների տրամադրման շրջանակներում պետք է  ներառված լինեն հետևյալ աշխատանքները․

  • Իրականացնել դիտարկումներ, հարցազրույցներ, բացահայտել երեխաների մոտ առկա խոսքային և հաղորդակցման խնդիրները
  • Համագործակցելով կենտրոնի բազմամասնագիտական թիմի հետ՝ իրականացնել երեխաների խոսքի զարգացման գնահատում և հետազոտում մշակել և իրականացնել շահառու երեխաների կարիքներին համապատասխան գործողություններ և միջամտություններ;
  • ըստ Պատվիրատուի կողմից սահմանված ձևաչափերի, իրականացնել և փաստաթղթավորել․
    • երեխայի առաջնային գնահատումը (երեխայի հետ 1-2 հանդիպումներ)
    • ուղղորդման թերթիկը՝ նկարագրելով իրականացվող միջամտությունները, ժամանակահատվածը, արդյունքները,
    • խոսքի զարգացման աջակցման պլան ՝ ներառելով իրատեսական, չափելի և ծնողի հետ համաձայնեցված նպատակների սահմանում (2-4 հանդիպումներ), ելնելով երեխայի առանձնահատկությունից, հետևելով երեխայի զարգացմանն ու ըստ անհրաժեշտության, վերանայել դրված նպատակները՝ ավելացնելով կամ փոփոխելով դրանք ծնողի, բազմամասնագիտական թիմի, վարչական կազմի  հետ համաձայնեցնելու արդյունքում (եռամսյակի ընթացքում),
    • կատարված աշխատանքի ամփոփում, դրված նպատակների և երեխայի առաջընթացի գնահատում
      • Սահմանված ձևաչափով փաստաթղթերը կարող են փոփոխվել՝ ադմինիստրատիվ աշխատակիցների հետ համաձայնեցման արդյունքում
      • Մասնագիտական փաստաթղթերը լրացվում են էլեկտրոնային եղանակով
    • Կիրառելով տարբեր մեթոդներ, երեխաների հետ անցկացնել զարգացնող և թերապևտիկ անհատական և խմբային աշխատանքներ՝ նպաստելով երեխաների խոսքային և ոչ-խոսքային հաղորդակցմանը, կերակրման խոչընդոտների հաղթահարմանը, արտաբերման համակարգի շտկմանը, բառապաշարի հարստացմանը, հաղորդակցման և սոցիալական հմտությունների զարգացմանը՝ օգնելով երեխային հասնել իր համար դրված նպատակներին,
    • կիրառելով ընտանիքահեն մոտեցում՝ երեխաների ծնողների և/կամ ընտանիքի այլ անդամների հետ իրականացնել մասնագիտական աշխատանքներ՝ միտված երեխայի  հոգեկան, մտավոր և ֆիզիկական զարգացման ուղղված   աշխատանքներում  ծնողների ներգրավվմանը
    • ապահովել խոսքի զարգացման թեմաներով դասընթացների և քննարկումների կազմակերպումը ծնողների, խմբավարների և երեխաների համար,
    • ապահովել լոգոպեդի և հատուկ մանկավարժի գործառույթների մասին իրազեկությունը համայնքում և սերտ համագործակցել համայնքի նախադպրոցական, դպրոցական և առողջապահական հաստատությունների հետ,
    • պարբերաբար այցելել շահառու համայնքներ՝ տեղում տրամադրելու լոգոպեդական ծառայություններ, մեթոդական աջակցություն և ուղղորդում,
    • սերտորեն համագործակցել բազմամասնագիտական թիմի հետ, նախաձեռնել և մասնակցել դեպքերի քննարկումներին, փոխանակել մասնագիտական փորձառություն, համատեղ քննարկել երեխային անհրաժեշտ անհատական մոտեցումները, մյուս մասնագետներին տրամադրել մասնագիտական խորհրդատվություն,
    • անհատական և խմբային աշխատանքների բաշխվածությունը տրամադրվում է Պատվիրատուի կողմից՝ համաձայնեցնելով Կատարողի հետ,
    • ծառայություններն իրականացվում են ըստ Պատվիրատուի կողմից նախապես տրամադրված ժամանակացույցի՝ շաբաթական կտրվածքով։

 

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ՝

  •  Սպասելով ավելին՝ ԳՈՒՄ ՀԿ-ն ակնկալում է թեկնածուից ունենալ հետևյալ գիտելիքներն ու հմտությունները՝
    - Լոգոպեդի/ հատուկ մանկավարժի բարձրագույն կրթություն;
    - Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ;
    - Գերազանց հաղորդակցման հմտություններ;
    - Հաշվետվություններ գրելու հմտություններ;
    - Տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչի հմուտ կիրառում;
    - Բանավոր և գրավոր հայերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը ցանկալի է;
    - Ծանրաբեռնված պայմաններում ինքնուրույն աշխատելու և վերջնաժամկետները պահպանելու ունակություն;
    - Գյուղական համայնքներում աշխատելու փորձ;
    - Դասընթացների և վերապատրաստման աշխատանքների կազմակերպման և իրականացման փորձ;
    - Պարբերաբար համայնքային այցելությունների (հաճախ նաև գիշերակաց) ճկունություն և պատրաստակամություն:

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են  ուղարկել ինքնակենսագրականը  infogum@gmail.am էլ-հասցեին: Էլեկտրոնային նամակի վերնագրում նշել «ԼՈԳՈՊԵԴ» արտահայտությունը։

Պահանջներին բավարարող թեկնածուների հետ կանցկացվի հարցազրույց:

Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ գրասենյակ (երեքշաբթիից շաբաթ, ժամը 10:00–18:00) հետևյալ հեռախոսահամարով՝

077-231703 կամ գրել hasmikgum@gmail.com   էլ-հասցեին:

Apply for job
Other from our partners

ԼՈԳՈՊԵԴ

ԳՈՒՄ ՀԿ

ԳՈՒՄ ՀԿ-ն ՀՀ-ում ընթացող ժողովրդավարական և կրթական բարեփոխումների գործընթացներում վճռորոշ դերակատարում ունեցող կազմակերպություն է:

  • more info
  • contacts