Սպասարկման պատասխանատու

  • Երևան
  • DHL Armenia
  • Duration: permanent
  • Education: elementary
  • Employment Type:
  • Closing Date: December 21, 2021
  • Posted on: November 17, 2021

Աշխատանքի նպատակը

Զարգացնել և Սպասարկել հաճախորդների համապատասխան բազան՝ հիմնականում B2B ոլորտի շահավետ եկամտային թիրախները ավելացնելու և գերազանցելու համար, ինչպես նաև մշտապես հետևել, կանխատեսել և ընդառաջ գնալ կարևորագույն հաճախորդների կարիքներին:


Հիմնական գործառույթները

  • Համապատասխան գործիքների կիրառմամբ սպասարկել և զարգացնել առկա ու պոտենցիալ հաճախորդներին:
  • Մասնակցել բիզնեսի զարգացման և փոփոխման գորընթացներին՝ մնալով մշտապես DHL չափանիշների շրջանակում:
  • Միջնորդել Օպերացիոն     բաժինների     և    հաճախորդների     կապը՝     այսպիսով ապահովելով հաճախորդների սպասարկման հարմարավետությունը:
  • Սպասարկել, մոտիվացնել և զարգացնել հաճախորդների բազան՝ ապահովելով առավել արդյունավետություն և հետևել, որպեսզի հաճախորդների սպասարկման ծրագրերը ներդրվեն ճշգրտորեն:
  • Ապահովել վաճառքի թիմին օժանդակող պրոցեսների և գործիքների ճիշտ օգտագործումը, ապահովել թիմի արդյունավետությունն ու հաճախորդների տվյալների գաղտնիությունը:
  • Ապահովել DHL-ի տարածքային և տեղային պրոցեսների ու ընթացակարգերի կիրառումը:
  • Ապահովել, որպեսզի վաճառքի թիմի և հաճախորդների սպասարկման DHL-ի բոլոր չափանիշներն ներդրվեն ու գործածվեն համապատասխանաբար:


Աշխատանքի բնույթն ու շրջանակները

Կորպորատիվ հաճախորդների սպասարկման պատասխանատուն հիմնական միջնորդ օղակի գործառույթ է իրականացնելու DHL-ի և կազմակերպության կորպորատիվ հաճախորդների միջև: Հաճախորդներին համապատասխան ծառայություն ապահովելու համար նա պետք է մշտապես ներքին կապ պահպանի Հաճախորդների սպասարկման, Հաշվապահության և այլ բաժինների հետ:

 

 Գիտելիքներ, հմտություններ և աշխատանքային փորձ

  •  Հաճախորդների սպասարկման և խորհրդատվական վաճառքների բնագավառում աշխատանքային փորձ
  • Վաճառքի ու սպասարկման հիանալի հմտություններ
  • Թիմում աշխատելու փորձ
  • Հաղորդակցման հիանալի հմտություններ
  • Ռուսերենի, հայերենի և անգլերոնի գերազանց իմացություն Թիմում աշխատելու հմտություն
  • Կենտրոնացված հաճախորդների կարիքների վրա Նպատակասլաց
  • Ավելին սովորելու ցանկություն
  • Բարդ իրավիճակներում աշխատելու և կորպորատիվ հաճախորդների  խնդիրներին տրամաբանական լուծումներ գտնելու հմտություն
  • Վերապատրաստման ծրագրերում աշխուժորեն ներգրավվելու ցանկություն:

 

Դիմելու վերջնաժամկետ՝ 21 դեկտեմբերի, 2021

Վարձատրություն՝ մրցակցային, հիմնված փորձի վրա

Դիմելու պրոցեդուրան. Բոլոր հետաքրքրված և որոկավորված թեկնածուները կարող են ուղարկել իրենց նկարով CV-ները Hunan.Asatryan@dhl.com էլ. հասցեով: Խնդրում ենք նշել "Corporate account executive" վերնագիր դաշտում: Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

 

DHL – ի մասին

Apply for job
Other from our partners

Սպասարկման պատասխանատու

DHL Armenia

DHL-ը միջազգային սուրհանդակային ծառայությունների և լոգիստիկայի ոլորտում առաջատարն է, որը մասնագիտացել է նորարար և անհատականացված լուծումներ առաջարկելու մեջ՝ մեկ ընդհանուր աղբյուրից:

DHL- ի միջազգային ցանցն իր մեջ ներառում է ավելի քան 220 երկրներ և տարածաշրջաններ: 285,000 աշխատակիցներ մշտապես ջանում են հաճախորդների սպասելիքները արդարացնել և գերազանցել իրենց մատուցած արագ և վստահելի ծառայության շնորհիվ:

Ցանցը սպասարկվում է DHL-ի սեփական ավիատորմի միջոցով, որը ներառում է 254 ինքնաթիռ, ինչպես նաև համագործակցում է ավելի քան 170 կոմերցիոն ավիաընկերությունների հետ: Շնորհիվ իր զարգացած միջազգային ցանցի, DHL-ը ներկա է շատ ավելի երկրներում, քան որևէ այլ նմանատիպ ընկերություն: Սրանք դեռ ուղղակի թվեր են, բայց հաճախորդների վստահությունն ուղղված է համախմբված թիմի աշխատանքին և լոգիստիկայի անկրկնելի լուծումներին: հայկական շուկայում մենք արդեն 25 տարվա փորձ ունենք, որը ամենաերկարն է շուկայում:

Բոլոր աշխատակիցները վերապատրաստվել են եվրոպական
կենտրոններում հաճախորդների սպասարկման, վաճառքի և այլ ոլորտներում:

  • more info
  • contacts