ՀՈԳԵԲԱՆ/ՎԱՐՔԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԵՏ

  • Goris
  • ԳՈՒՄ ՀԿ
  • Duration: permanent
  • Education: elementary
  • Employment Type:
  • Closing Date: February 28, 2022
  • Posted on: January 14, 2022

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Որպես բազմամասնագիտական թիմի անդամ, հոգեբան/վարքային մասնագետը ․․․․․ ծրագրի շրջանակներում կտրամադրի ստորև նշված ծառայությունները՝ կազմելով անհատական աշխատանքային ծրագիր յուրաքանչյուր երեխայի համար։

 

Ծառայությունների տրամադրման շրջանակներում պետք է  ներառված լինեն հետևյալ աշխատանքները․

  • Իրականացնել դիտարկումներ, հարցազրույցներ, երեխաներ մոտ բացահայտել վարքային խնդիրները, հարմարվողականության դժվարությունները։
  • Համագործակցելով կենտրոնի բազմամասնագիտական թիմի հետ՝ գնահատել շահառու երեխաների կենսագործունեության, մասնակցության և միջավայրային գործոնները, իսկ նախնական զննման, հարցազրույցների, երեխայի վարքագծի ուղղակիորեն դիտարկման և անմիջական աշխատանքի կազմակերպման արդյունքում, ըստ Պատվիրատուի կողմից սահմանված ձևաչափերի, իրականացնել և փաստաթղթավորել․

 

  • երեխայի առաջնային գնահատումը (երեխայի հետ 1-3 հանդիպումներ),
  • ուղղորդման թերթիկը՝ նկարագրելով իրականացվող միջամտությունները, ժամանակահատվածը, արդյունքները,
  • միջամտության պլանը՝ ներառելով իրատեսական, չափելի և ծնողի հետ համաձայնեցված նպատակների սահմանում (2-4 հանդիպումներ), ելնելով երեխայի առանձնահատկությունից, հետևելով երեխայի զարգացմանն ու ըստ անհրաժեշտության, վերանայել դրված նպատակները՝ ավելացնելով կամ փոփոխելով դրանք ծնողի, բազմամասնագիտական թիմի, վարչական կազմի հետ համաձայնեցնելու արդյունքում
  • կատարված աշխատանքի ամփոփում, դրված նպատակների և երեխայի առաջընթացի գնահատում
    • Սահմանված ձևաչափով փաստաթղթերը կարող են փոփոխվել՝ վարչական աշխատակիցների հետ համաձայնեցման արդյունքում
    • Մասնագիտական փաստաթղթերը լրացվում են էլեկտրոնային եղանակով
  • Երեխաների հետ անցկացնել զարգացնող և թերապևտիկ անհատական և խմբային աշխատանքներ՝ նպաստելով երեխաների վարքագծային, հուզակամային, սոցիալական հմտությունների զարգացմանը,
  • շահառու երեխաների հետ աշխատանքի ընթացքում կիրառել հոգեբանական զարգացման և թերապևտիկ բազմապիսի մեթոդներ, որոնք կնպաստեն երեխաների հոգեբանական վիճակի կայունացմանը, լարվածության և անցանկալի վարքային դրսևորումների կանխարգելմանը, ինքնաճանաչմանը, կբարձրացնեն երեխաների ինքնագնահատականը, կզարգացնեն հմտությունները, կաջակցեն ծնող-երեխա ալյանսների և ռեֆերենտ կապի ստեղծմանը,
  • կիրառելով ընտանիքահեն մոտեցում՝ երեխաների ծնողների և/կամ ընտանիքի այլ անդամների հետ տրամադրել մասնագիտական խորհրդատվություն՝ միտված հոգեբանական, վարքային անցանկալի դրսևորումների, ընտանիքում մյուս երեխաների միջև հարաբերությունների, հասարակության շրջանում արմատացած կարծրատիպերի բարելավմանը,
  • աջակցել սաներին ձեռք բերելու սոցիալականացման, հարմարվողականության, ճանաչողական և ակադեմիական հմտություններ,
  • սերտորեն համագործակցել ծնողների հետ՝ տրամադրելով մասնագիտական խորհրդատվություն և ուղղորդումներ, ինչպես նաև զարգացնող, դիդակտիկ և տեղեկատվական նյութեր,
  • սերտորեն համագործակցել բազմամասնագիտական թիմի հետ, նախաձեռնել և մասնակցել դեպքերի քննարկումներին, փոխանակել մասնագիտական փորձառություն, համատեղ քննարկել երեխաներին անհրաժեշտ անհատական մոտեցումները, մյուս մասնագետներին տրամադրել մասնագիտական խորհրդատվություն, համատեղ որոշելու երեխային տրամադրվող ծառայության ուղղությունը,
  • ծառայություններն իրականացվում են ըստ Պատվիրատուի կողմից նախապես տրամադրված ժամանակացույցի՝ շաբաթական կտրվածքով,
  • Անհատական և խմբային աշխատանքների ամենօրյա բաշխվածությունը տրամադրվում է Պատվիրատուի կողմից՝ համաձայնեցնելով Կատարողի հետ,

 

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ՝

  •  Սպասելով ավելին՝ ԳՈՒՄ ՀԿ-ն ակնկալում է թեկնածուից ունենալ հետևյալ գիտելիքներն ու հմտությունները՝
    - Բարձրագույն  մասնագիտական կրթություն   
    - Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ;
    - Գերազանց հաղորդակցման հմտություններ;
    - Հաշվետվություններ գրելու հմտություններ;
    - Տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչի հմուտ կիրառում;
    - Բանավոր և գրավոր հայերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը ցանկալի է;
    - Ծանրաբեռնված պայմաններում ինքնուրույն աշխատելու և վերջնաժամկետները պահպանելու ունակություն;
    - Գյուղական համայնքներում աշխատելու փորձ;
    - Դասընթացների և վերապատրաստման աշխատանքների կազմակերպման և իրականացման փորձ;
    - Պարբերաբար համայնքային այցելությունների (հաճախ նաև գիշերակաց) ճկունություն և պատրաստակամություն:

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են  ուղարկել ինքնակենսագրականը  infogum@gmail.am էլ-հասցեին: Էլեկտրոնային նամակի վերնագրում նշել «ՀՈԳԵԲԱՆ/ՎԱՐՔԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԵՏ» արտահայտությունը։

Պահանջներին բավարարող թեկնածուների հետ կանցկացվի հարցազրույց:

Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ գրասենյակ (երեքշաբթիից շաբաթ, ժամը 10:00–18:00) հետևյալ հեռախոսահամարով՝

077-231703 կամ գրել hasmikgum@gmail.com   էլ-հասցեին:

Apply for job
Other from our partners

ՀՈԳԵԲԱՆ/ՎԱՐՔԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԵՏ

ԳՈՒՄ ՀԿ

ԳՈՒՄ ՀԿ-ն ՀՀ-ում ընթացող ժողովրդավարական և կրթական բարեփոխումների գործընթացներում վճռորոշ դերակատարում ունեցող կազմակերպություն է:

  • more info
  • contacts