Հոսքագծի օպերատոր

  • Շիրակի փող., 1/68 շենք
  • Սան Ֆուդ
  • Duration: permanent
  • Education: elementary
  • Employment Type: Temporary
  • Closing Date: December 17, 2021
  • Posted on: November 16, 2021

Սան Ֆուդ ընկերությունը լինելով առաջատար կազմակերպություն Հայաստանի յուղա-ճարպային բնագավառում, աշխատանքի է հրավիրում սննդարդյունաբերության ոլորտում փորձ ունեցող, գիտակ և հմուտ օպերատորների:


Աշխատանքային պարտականություններ՝

• Հումք նյութի և փաթեթավորման պարագաների ստացում և փոխադրում դեպի արտադրամաս
• Հաստատված տեխնոլոգիայով մթերքի պատրաստում
• Պատրաստի մթերքի փաթեթավորում և տեղափոխում դեպի պահեստ
• Իրեն կցված սարքավորումների լվացման և ախտահանման աշխատանքների իրականացում
• Սարքավոման սարքինության հետևում և պլանային բոլոր տեխնիկական աշխատանքների կատարում


Պահանջվող գիտելիքներ՝

• Տեխնիկական կրթությունը կդիտվի որպես առավելություն
• Աշխատանքային փորձն արտադրական ոլորտում ցանկալի է
• Տարրական հաշվարկներ իրականացնելու կարողություն
• Սննդի հետ աշխատանքի անվտանգության և հիգիենայի կանոննրի իմացություն
• Տեխնիկական գիտելիքներ՝ սարքավորումը աշխատացնելու և տեխսպասարկումը իրականցնելու համար
• Համակարգչի տարրական գիտելիքների իմացություն՝ սարքավորման կառավարումը իրականացնելու համար
• Հայերեն, ռուսերեն լեզուների բավարար և անգլերենի մինիմալ իմացություն՝ սարքավորման կառավարման բլոկերը օգտագործելու համար


Անհրաժեշտ անձնային որակներ՝

• Պարտաճանաչ
• Պատասխանատու
• Հետևողական
• Կատարողական
• Թիմում աշխատելու կարողություն
• Նոր ինֆորմացիան հեշտ ընկալելու և ըմբռնելու կարողություն
• Արագ կողմնորոշման ունակություն


Մենք առաջարկում ենք՝

• Բարձր աշխատավարձի հնարավորություն
• Ընկերության ճաշարանից անվճար օգտվելու հնարավորություն
• Հաճելի աշխատանքային միջավայր
• Սան Ֆուդ ընտանիքի անդամ դառնալու հնարավորություն, որտեղ գնահատվում և արժևորվում է յուրաքանչյուր աշխատակից


Հավելյալ տեղեկություն՝

Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց CV-ները ուղարկել careersunfood@gmail.com էլեկտրոնային հասցեին կամ զանգել 095913060 հեռախոսահամարով։ Թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը՝ հոսքագծի օպերատոր: Խնդրում ենք էլ. նամակում հստակ նշել, որ տվյալ հայտարարությանը ծանոթացել եք jobs.am կայքում:

Apply for job
Other from our partners

Հոսքագծի օպերատոր

Սան Ֆուդ

  • Շիրակի փող., 1/68 շենք
  • +374-10-464641
  • https://sunfood.am/

«Սան ֆուդ» ընկերությունը ստեղծվել է 2009 թ.։ Կարճ ժամանակահատվածում ընկերությունը դարձել է Հայաստանի բուսայուղային բնագավառի առաջատարը։ 

Մեր արտադրությունը՝ դա արտադրության բոլոր փուլերում պատրաստվող արտադրանքի որակի վերահսկման համակարգված մոտեցում է, ինչը թույլ է տալիս սպառողին տրամադրել բացառապես օգտակար և համեղ արտադրանք։

Որակ՝ մենք մեր սպառողներին առաջարկում ենք միայն բարձրորակ, բացառիկ ըստ իրենց բաղադրության և համեղ մթերքներ։

Գնային քաղաքականություն՝ մենք ուշադրություն ենք դարձնում սպառողական զամբյուղի աճի տեմպերին, այդ պատճառով մեր արտադրանքը լավագույն առաջարկն է ընտանքի առողջության և ընտանեկան բյուջեի մասին հոգացող սպառողների համար։

Սեփական բացառիկ բաղադրատոմսերի համակցում բիզնեսի և մրցակցային միջավայրի պահանջների ժամանակակից և կատարելագործված տեխնոլոգիաների հետ՝ ահա այն բաղկացուցիչները, որոնք թույլ են տալիս «Սանֆուդ» ՍՊԸ ամուր դիրքեր գրավել պարենային ապրանքների շուկայում։

Այսօր, առաջարկի մշտական աճի պայմաններում, սպառողների վստահությանն ու նրա ընտրության գերակայությանը կարելի է հասնել միայն արտադրանքի անվտանգության բարձր ստանդարտների, որակի համապատասխանության պայմանների դեպքում։

Իր գոյության կարճ ժամանակահատվածի ընթացքում ընկերությունը հասցրել է ձեռք բերել ժողովրդականություն ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին սպառողական շուկայում։

«Սան ֆուդ» ՍՊԸ-ն «ԷՖԿՈ» Ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է, որն առաջատարն է իր ոլորտում և հուսալի գործընկեր: «ԷՖԿՈ» ընկերությունը արտադրում է ունիվերսալ և մասնագիտացված մարգարին և ճարպեր, կաթնային ճարպի փոխարինիչներ, ճարպաթթուների տրանս-իզոմերների նվազագույն պարունակությամբ:

  • more info
  • contacts