ՄՌԿ մասնագետ

  • ք.Արտաշատ,Արարատի մարզ
  • Anitex LLC
  • Duration: permanent
  • Education: elementary
  • Employment Type: Temporary
  • Closing Date: November 30, 2021
  • Posted on: May 10, 2021

Մենք փնտրում ենք ՄՌԿ մասնագետի, ով կմիանա մեր զարգացող թիմին:

Պարտականություններ՝

  •  Անձնակազմի հավաքագրման, ատեստավորման, գնահատման և զարգացման, ազատման ամբողջական գործընթացների կազմակերպում,
  • Պաշտոնների նկարագրերի, ներքին կանոնակարգերի և կորպորատիվ մշակույթի կանոնների պարբերաբար վերանայում,
  • Աշխատանքային պայմանագրերի, համաձայնագրերի և այլ իրավական ակտերի կազմում և ձևակերպում, աշխատողների անձնական գործերի և կադրային այլ փաստաթղթերի վարում,
  • Աշխատաժամանակի տեղեկագրերի կազմում,
  • Աշխատավարձի, արձակուրդների, հիվանդաթերթիկների, վերջնահաշվարկների հաշվարկում,
  • 1C ERP և 1C Бухгалтерия 8.3 համակարգերում աշխատակիցների հետ կապված տեղեկատվության մուտքագրում,
  • Ամսական, տարեկան հաշվետվությունների կազմում և ներկայացում հարկային մարմին,
  • Պաշտոնից բխող այլ պարտականությունների իրականացում:


Պահանջվող հմտություններ՝

  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
  • ՀՀ Աշխատանքային օրենսսգրքի լավ իմացություն,
  • MS Office -ի լավ իմացություն,
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների միջին մակարդակ,
  • Միջանձնային հարաբերությունների հաստատման հմտություններ,
  • Կազմակերպչական հմտություն և նախաձեռնողականություն,
  • Լսելու ունակություն:


Աշխատավայրը ք. Արտաշատ, աշխատանքային օրերն ու ժամերը՝ երկուշաբթիից ուրբաթ, 09։00 – 18։00։ Երևանի բնակիչների տեղափոխությունը կազմակերպում է ընկերությունը։

Դիմելու համար կարող եք Ձեր ինքնակենսագրականն ուղարկել hr@anitex.am էլ. փոստի հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով «ՄՌԿ մասնագետ» հաստիքի անվանումը:

Apply for job
Other from our partners

ՄՌԿ մասնագետ

Anitex LLC

We are home textile company

  • more info
  • contacts