Որակի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ

  • Երևան, Տերյան 74
  • Հայաստանի Ազգային Ագրարային համալսարան
  • Duration: permanent
  • Education: elementary
  • Employment Type: Full Time
  • Closing Date: August 28, 2020
  • Posted on: January 20, 2020

Պաշտոն՝ Որակի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ
Հայաստանի ազգային ագրարային համալսարան

ՀԱԱՀ Որակի գնահատման և ապահովման կենտրոնը մրցույթ է հայտարարում Որակի կառավարման բաժնի գլխավոր մասնագետի թափուր հաստիքը լրացնելու համար


Աշխատանքի նկարագիր`

  • Նախագծել և իրականացնել համալսարանի ներքին որակի ապահովման գործընթացները,
  • Ցուցաբերել խնդրի ուսումնասիրության և առաջարկութունների տրամադրման կոնցեպտուալ մոտեցում,
  • Մեթոդաբանական հիմնվորվածությամբ առանձնացնել ցուցիչների խմբեր, մշակել վերլուծական սխեմաներ,
  • Աշխատել տրամաբանական շրջանակով,
  • Տիրապետել մասնակցային մեթոդաբանությանը, իրականացնել մասնակցային գնահատումներ,
  • Մշակել մոնիթորինգի և գնահատման պլան, նախագծել փոփոխությունների տեսություն,
  • Իրականացնել քանակական և որակական վերլուծություններ (ներկայացնել վերջին հրապարակումը/ները),
  • Ցուցաբերել կառավարման և հաղորդակցման, բանակցելու հմտություններ,
  • Լինել ինքնամոտիվացվող, ակտիվ թիմի անդամ, հաշվի առնել ներկազմակերպական մշակույթը;


Անհրաժեշտ փորձ`

  •  Վիճակագրական վերլուծության փաթեթներով քանակական տվյալների հետ աշխատանքի փորձ (SPSS/ STATA),
  • Հայերեն լեզվի գերազանց, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն,
  •  Բոլոնյան գործընթացին համահունչ բարձրագույն ուսումնական կրթության կազմակերպման սկբունքների իմացություն,
  •  Որակի ապահովման հայեցակարգի իմացություն;


Բարձրագույն կրթության ոլորտում և մասնավորապես որակի ապահովման գործընթացներում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն:


Որակի կառավարման բաժնի գլխավոր մասնագետը հաշվետու է բաժնի վարիչին և ՈԳԱ կենտրոնի տնօրենին:

Դիմելու ընթացակարգ`

Նշված որակավորումներին համապատասխանող հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել նկարով ինքնակենսագրական և ուղեկցող նամակ career@anau.am էլ. հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով ՝ «Որակի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ»:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 28.01.2020 թ. :

Apply for job
Other from our partners

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հանրապետության ագրոպարենային համակարգի համար մասնագետներ պատրաստող միակ բուհն է: Հիրավի, գիտական և կրթական փառավոր ուղի է անցել համալսարանը, որի շատ ու շատ շրջանավարտներ իրենց հայրենանվեր գործունեությամբ հայտնի են հանրապետությունում: ՈՒսուցման բարելավման և կատարելագործման հարցերը,  տարվող գիտական ու հետազոտական աշխատանքների խորը և հանգամանալից կատարումը մշտապես գտնվում են բուհի ղեկավարության ուշադրության կենտրոնում: Համալսարանում տարիներ  ի վեր ձևավորված ավանդույթները և ձեռք բերված ակնառու հաջողությունները բուհը դարձրել են մեր երկրի ճանաչված և առաջատար ուսումնական հաստատություններից մեկը:

Ընդհանուր բնութագիր

Բուհի լրիվ անվանումը
Հայաստանի ազգային ագրարային համալսարան

Անվանումը կրճատ` ՀԱԱՀ

Հասցեն
0009, Հայաստան, Երևան, Տերյան 74

Տեղեկատու հեռախոսներ
Ընդունարան –  +374(10) 52-45-41
Գրասենյակ –  +374(10) 58-19-12

Ֆաքս
(+374.10) 522361, +374(10) 581597

E-mail:  info@anau.am

  • more info
  • contacts