Պարսկերենի իմացությամբ օնլայն սպասարկող գործակալ

  • Amiryan 4 Street, Imperium Plaza
  • Rika Group UK LLC
  • Duration: permanent
  • Education: elementary
  • Employment Type: Full Time
  • Closing Date: April 07, 2019
  • Posted on: March 7, 2019

Աշխատանքի նկարագրություն: «Ռիկա Գրուպ ՅուՔեյ» ՍՊԸ-ը փնտրում է պարսկերենի իմացությամբ թեկնածուների` սպասարկող գործակալի աշխատանքի համար: Աշխատանքը հիմնականում վերաբերում է հաճախորդների համակարգչային/ծրագրային և սպորտային ոլորտի սպասարկմանը:

Աշխատողը պետք է լինի ճկուն և ըմբռնող, համակարգչից օգտվելու լավ իմացությամբ և ինտերնետային որոնում/հետազոտություններ կատարելու ունակությամբ: Աշխատողը պետք է ունենա մարդկանց հետ հաղորդակցվելու, մասնավորապես՝ ղեկավարության, աշխատակիցների, հաճախորդների և մատակարարների հետ շփվելու բարձրակարգ ունակություններ: Գաղտնապահությունն այս աշխատանքում շատ կարևոր է:

Աշխատանքային պարտականություններ`

  • գրանցել հաճախորդների հարցումները, պատասխանել հաճախորդների e-mail և հեռախոսակապով հարցադրումներին, արդյունավետ օգտագործել հաճախորդների հարցերին պատասխանելու համար հատկացվող ժամանակը,
  • ունենալ հեռախոսով շփվելու բարեկիրթ և պրոֆեսիոնալ ունակություն,
  • ապահովել հաճախորդների բարձրակարգ սպասարկում,
  • ապահովել և շարունակաբար լավացնել հաճախորդների սպասարկման որակը/կարծիքը,
  • ապահովել բոլոր հաճախորդների հարցերին և բողոքներին արագ, ռացիանալ և արդյունավետ պատասխանները,
  • շարունակաբար տեղեկացված լինել սպորտային ոլորտի սպասարկման կարգին :


Պահանջվող որակավորում`

  • մարդկանց հետ հայերենով և պարսկերենով գրավոր և բանավոր հաղորդակցվելու գերազանց ունակություն. Պարսկերենի գրավոր և բանավոր լավ իմացությունը պարտադիր է,
  • համակարգչային հմտությունների տիրապետումը պարտադիր է,
  • խնդրի լուծմանն ուղղված կենտրոնացում, ռացիոնալություն և աշխատանքային Էթիկա,
  • գերազանց ուշադրություն և բարդ պրոցեսներ հասկանալու ունակություն,
  • արագ փոփոխվող և ծանրաբեռնված մթնոլորտում աշխատելու ունակություն,
  • ճկունություն և դրական մոտեցում աշխատանքային փոփոխություններին և զարգացումներին,
  • աշխատասեր, եռանդուն և նվիրված,
  • ցանկալի է բարձրագույն կրթությամբ սովորող կամ դիպլոմավորված, կամ պրոֆեսիանալ/մասնագիտական ծրագրով որակավորված:

 

Դիմելու ընթացակարգը: Խնդրվում է բոլոր հետաքրքրված անձանց ուղարկել իրենց CV-ն anna.vardikyan@rguk.am հասցեով կամ զանգահարել +374-55-719-720 կամ սեղմել Apply For Job կոճակը: Անհրաժեշտ է նշել e-mail-ում «ON-LINE ՍՊԱՍԱՐԿՈՂ ԳՈՐԾԱԿԱԼ» վերնագիրը: Հարցազրույցի կհրավիրվեն միայն այն թեկնածուները, ովքեր առավել կհամապատասխանեն վերը նշված պահանջներին և կլինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի (կունենան հայկական անձնագիր):

Apply for job
Other from our partners

Պարսկերենի իմացությամբ օնլայն սպասարկող գործակալ

Rika Group UK LLC

  • Amiryan 4 Street (Imperium Plaza)
  • +374 55 719 720

Rika Group UK LLCis a newly established company in Armenia with focus on IT, technical support and development sector. The main areas of focus for Rika Group UK LLC include customer support, technical support, front/backend development, hosting and DNS management and also graphical design. We are internationally linked to several other organisations all of whom are rapidly growing and require our support in order to achieve and management this growth. The forecasted growth of Rika Group UK LLC will be prompt and we hope to employ many dedicated and loyal employees who will grow alongside our organisation.

  • more info
  • contacts