Վճարումների և Հավաքագրումների Մասնագետ

  • Yerevan
  • Հայփոստ/Haypost
  • Duration: permanent
  • Education: elementary
  • Employment Type:
  • Closing Date: June 13, 2018
  • Posted on: May 13, 2018

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ՝ 

՛՛Հայփոստ՛՛ ՓԲԸ-ն փնտրում է բարձր որակավորմամբ մասնագետների Գանձապետարանում վճարումների և հավաքագրումների մասնագետի թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար:

Պահանջվող հմտություններն են՝

  • Բարձրագույն կրթությունը ֆինանսերի/հաշվապահության/տնտեսագիտության կամ հարակից այլ ոլորտներում,
  • Կազմակերպչական և վերլուծական հմտություններ,
  • Պատասխանատվության բարձր զգացողություն, արագ սովորելու ունակություն,
  • Անգլերենի գերազանց իմացություն,
  • Համակարգչային գիտելիքներ և MS Office-ի գերազանց իմացություն,
  • Աշխատանքային փորձը ցանկալի է:

Աշխատանքային պարտականություններն են՝

  • Հավաքագրված գումարների փոխանցումների իրականացում ըստ գործընկերների
  • Կենսաթոշակների և նպաստների ֆինանսավորման պլանավորում, գլխավոր դրամարկղի կարգադրությունների ստեղծում, կանխիկ դրամ ստանալու հայտերի կազմում և կանխիկացման հայտերի ստեղծում առցանց բանկ համակարգերում
  • Կանխիկ ՀՀ դրամով և արտարժույթով գումարների մուտքերի և ելքերի գրանցում, ձևակերպում և օրդերների ստեղծում ՀԾ-ձեռնարկություն ծրագրում
  • Փոստային բաժանմունքների դրամարկղի մնացորդների և հրամանով սահմանված սահմանաչափերի վերահսկում Օրագիր ծրագրի միջոցով օրական կտրվածքով
  • Փոստային բաժանմունքների կողմից ինկասացված կանխիկ(դրամ և արտարժույթ) գումարների համեմատում բանկային մուտքերի հետօրական կտրվածքով
  • Արագ դրամական փոխադրությունների համակարգերով կատարվող վճարումների offline հաստատում
  • Ներհանրապետական դրամական փոխանցումների շրջանակներում օրական կտրվածքով տրամադրված ինֆորմացիայի համեմատում Օրագիր ծրագրի հետ և անհրաժեշտության դեպքում գործարքների չեղարկման/մուտքի կամ մերժման հաստատման տրամադրում համապատասխան առցանց ծրագրում
  • Յուրաքանչյուր օր առցանց բանկ համակարգից Հայփոստ ՓԲԸ բանկային հաշիվներին կատարված մուտքային գործառնությունների ներմուծում ՀԾ-ձեռնարկություն ծրագիր և համապատասխան հաշվապահական ձևակերպումների կատարում
  • Վճարումներ ՀՀ տարածքից դուրս մուտքային և ելքային փաստաթղթերի գրանցում ՀԾ-ձեռնարկություն ծրագրում առցանց բանկ համակարգից
  • Կոմունալ ծառայությունների վճարման ամենօրյա և ամենամսյա հաշվետվությունների պատրաստում և ուղարկում կոմունալ ծառայություններ մատուցող ընկերություններին
  • Արագ դրամական փոխադրությունների ծառայությունների գծով վճարված/ ընդունված դրամական փոխադրությունների և ձևավորված հասույթի գումարների օրական ձևակերպում ՀԾ-ձեռնարկություն ծրագրում
  • Հարկեր տուրքեր ծրագրով պետ բյուջե փոխանցվող գումարների վերահսկում, արտահանում և ներմուծում ՀԾ-կլիենտ բանկ համակարգ
  • STEFI ներհանրապետական համակարգում դրամական փոխադրությունների մշակում և հաղորդում փ/բ-ներ վճարման
  • STEFI համակարգի միջոցով այլ երկրներից ստացված միջազգային դրամական փոխադրությունների մշակում և հաղորդում փ/բ-ներ վճարման
  • Փ/բ-ներում ընդունված դրամական փոխադրությունների մշակում և հաղորդում այն երկրներ , որոնք ընդգրկված են STEFI համակարգում:

ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ՝

Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են ռեզյումեները ներկայացնել “Հայփոստ” ՓԲԸ (Երևան, Սարյան 22) կամ ուղարկել սեղմելով Apply for job կոճակը

 

Apply for job
Other from our partners

Վճարումների և Հավաքագրումների Մասնագետ

Հայփոստ/Haypost

‹‹Հայփոստ›› ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորն է, որը տրամադրում է փոստային, ֆինանսական և մանրածախ առևտրային ծառայություններ: Ներկայումս ‹‹Հայփոստ›› ՓԲԸ-ն իր գործունեությունը ծավալում է 900 փոստային բաժանմունքներում, որոնք գործում են ՀՀ բոլոր քաղաքներում և գյուղերում:

2006 թ. նոյեմբերի 30-ին ՀայՓոստի հավատարմագրային կառավարման պատասխանատվությունը ստանձնել է ‹‹ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ››ՓԲԸ-ն: Հավատարմագրային կառավարչի նպատակը ՀայՓոստի գործունեությունն առավել թափանցիկ, արդյունավետ, առևտրային և իր հաճախորդներին հաշվետու դարձնելն է` ինչպես Հայաստանում, այնպես և երկրի սահմաններից դուրս: Արդյունքում նախատեսվում է ‹‹Հայփոստ›› ՓԲԸ-ն դարձնել միջազգային չափանիշերով փոստային և ֆինանսական ծառայություններ մատուցող փոստային օպերատոր:

  • more info
  • contacts