Փայտագործ վարպետ

  • Երևան
  • Հաբիթաթ Ֆոր Հյումենիթի Արմենիա
  • Duration: permanent
  • Education: elementary
  • Employment Type: Full Time
  • Closing Date: July 31, 2019
  • Posted on: June 26, 2019

Աշխատանքի նկարագիր՝  «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամը փնտրում է փայտագործ վարպետի՝ «Հայաստանում կենսապայմանների բարելավում» ծրագրի շրջանակում ստեղծված «Նորոգի» ռեսուրսային կենտրոնում կահույքի վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար:

 

Աշխատանքային պարտականություններ՝

  • Վերանորոգել փայտե կահույք, պահարաններ և այլ փայտե արտադրանք,
  • Վերանորոգել և արտադրել կահույքի պարագաներ օգտագործելով ձեռքի գործիքներ և սարքավորումներ,
  • Հղկաթղթով մշակել ապրանքները, օգտագործելով հղկաթղթող գործիք կամ հղկաթուղթ,
  • Ծեփամածիկով ծածկել, ներկել կամ լաքել  արտադրանքը
  • Գործարկել մասնագիտացված փայտամշակման մեքենաներ,
  • Նախագծել և  ստեղծել կաբինետների և դազգահների հավաքածուներ, որոնք հարմարեցված են որոշակի տարածքների համար,
  • Իրականացնել փայտամշակման գործընթացի բոլոր փուլերը,
  • Կատարել ուղղորդիչ հանդիպումներ փայտամշակման գործընթացներում ներգրավելիք կամավորների հետ
  • Նորոգի կենտրոնին դիմած  անհատներին տրամադրել խորհրդատվություն՝  կահույքի վերանորոգման և վերափոխման վերաբերյալ,
  • Կազմել կահույքի վերանորոգման և արտադրության համար պահանջվող նյութերի եւ գործիքների ցանկը՝ շաբաթական կտրվածքով և ներկայացնել այն պահեստապետին կամ ծրագրի ղեկավարին,
  • Իրականացնել աշխատանքին առնչվող այլ պարտականություններ:

 

Պահանջվող որակավորումներ՝

  • Առնվազն 3 տարվա համապատասխան աշխտանքային փորձ,
  • Առողջական բավարար վիճակ մինչև 25կգ ծանրություն բարձրացնելու համար,
  • Բարձրագույն կրթությունը և կամավորների հետ աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն:


Դիմելու ընթացակարգը՝
  հետաքրքրված թեկնածուները իրենց ինքնակենսագրականը կարող են ուղարկել info@habitat.am էլեկտրոնային հասցեին կամ սեղմել Apply For Job կոճակը և ուղարկել ռեզումե։ Խնդրում ենք էլ. փոստի թեմայի տողում նշել պաշտոնի անվանումը («Փայտագործ վարպետ »):

 

Ծրագրի մասին՝  «Հայաստանում կենսապայմանների բարելավում» ծրագրի շրջանակում ծրագրի շրջանակներում Հաբիթաթ Արմենիան ստեղծել է «Նորոգի ռեսուրսային կենտրոն» սոցիալական ձեռնարկությունը, որտեղ ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքները կարող են մատչելի գներով ձեռք բերել կահույք, շինանյութեր և կենցաղային տեխնիկա: Բացի այդ, բնակարանային ապահովման ծառայությունների միջոցով մարդիկ կստանան հիմնական գիտելիքներ բնակարանային պայմանների  բարելավման և էներգաարդյունավետության բարձրացման վերաբերյալ: Կենտրոնը հիմնել է ատաղծագործության ուսուցողական արհեստանոց-ստուդիա, որտեղ հանրությունից  ընդունվում են կահույքի վերակառուցման և վերանորոգման պատվերներ, ինչպես նաև կամավորները կարող են ձեռք բերել նոր հմտություններ և տեխնիկական խորհուրդներ կահույքի վերակառուցման և վերազինման վերաբերյալ, ինչը կօգնի նրանց ապագայում  նոր հնարավորություններ ձեռք բերել աշխատաշուկայում:

 

Աշխատանքային գրաֆիկ՝  Լրիվ դրույք

Տևողություն՝  Երկարաժամկետ՝ 3 ամիս փորձաշրջանով

Apply for job
Other from our partners

Փայտագործ վարպետ

Հաբիթաթ Ֆոր Հյումենիթի Արմենիա

«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա»-ն (Հաբիթաթ Արմենիա) հանդիսանում է «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Ինթերնեշնլ»-ի ազգային գրասենյակը Հայաստանում՝ հիմնված այն համոզմունքի վրա, որ յուրաքանչյուր ոք պետք է ունենա պատշաճ տուն։  2000 թվականից ի վեր, Հաբիթաթ  Արմենիայի ջանքերի շնորհիվ, ավելի քան 7,900 ցածր եկամուտ ունեցող ընտանիքներ նոր հույս են գտել մատչելի բնակարանների տեսքով։ Վերջին տարիներին Հաբիթաթ  Արմենիան մեծացրել է իր դերը բնակարանային պայմանների բարելավման գործում՝ նպաստելով երկրում էներգախնայողության բարեփոխումների իրականացմանը։ Համագործակցելով ֆինանսական հաստատությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, համատիրությունների և բազմաբնակարան շենքերի բնակիչների հետ՝ Հաբիթաթ  Արմենիան նախաձեռնում է լայնածավալ կայուն էներգախնայողության ծրագրեր բազմաբնակարան շենքերում։ Մատչելի բնակարանային պայմաններ ստեղծելուն ուղղված ջանքերին կարող է օգնել յուրաքանչյուր ոք՝ ֆինանսական աջակցության և կամավորության միջոցով սատարելով ընտանիքներին ունենալ ուժ, կայունություն և ինքնավստահություն և իրենց համար կերտելու առավել բարեկեցիկ կյանք։

  • more info
  • contacts