ՖԻԶԻԿԱԿԱՆ ԹԵՐԱՊԻՍՏ

  • Goris
  • ԳՈՒՄ ՀԿ
  • Duration: permanent
  • Education: elementary
  • Employment Type:
  • Closing Date: February 28, 2022
  • Posted on: January 14, 2022

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 Որպես բազմամասնագիտական թիմի անդամ, ֆիզիկական թերապիստը ․․․․․ երեխաների համար կազմակերպված ծրագրի շրջանակներում կտրամադրի ստորև նշված ծառայությունները՝ կազմելով անհատական աշխատանքային ծրագիր յուրաքանչյուր երեխայի համար։

  • Ծառայությունների տրամադրման շրջանակներում պետք է ներառված լինեն հետևյալ աշխատանքները․
  • Իրականացնել դիտարկումներ, հարցազրույցներ, բացահայտել հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաներին,
  • Համագործակցելով կենտրոնի բազմամասնագիտական թիմի հետ՝ կազմել անհատական աջակցության պլան
  • Ըստ Պատվիրատուի կողմից սահմանված ձևաչափերի, իրականացնել և փաստաթղթավորել․
    • երեխայի առաջնային գնահատումը (երեխայի հետ 1-3 հանդիպումներ),
    • ուղղորդման թերթիկը՝ նկարագրելով իրականացվող միջամտությունները, ժամանակահատվածը, արդյունքները,
    • միջամտության պլանը՝ ներառելով իրատեսական, չափելի և ծնողի հետ համաձայնեցված նպատակների սահմանում (2-4 հանդիպումներ),

ելնելով երեխայի առանձնահատկությունից, հետևելով երեխայի զարգացմանն ու ըստ անհրաժեշտության, վերանայել դրված նպատակները՝ ավելացնելով կամ փոփոխելով դրանք ծնողի, բազմամասնագիտական թիմի, վարչական կազմի  հետ համաձայնեցնելու արդյունքում

  • կատարված աշխատանքի ամփոփումը , դրված նպատակների և երեխայի առաջընթացի գնահատում․
    • սահմանված ձևաչափով փաստաթղթերը կարող են փոփոխվել՝ ադմինիստրատիվ աշխատակիցների հետ համաձայնեցման արդյունքում
    • մասնագիտական փաստաթղթերը լրացվում են էլեկտրոնային եղանակով
  • իրականացնել վերականգնման ախտորոշում, միջոցառումների պլանավորում
  • իրականացնել երեխայի աջակցման պլանով նախատեսված ֆիզիկական թերապևտիկ աշխատանքներ՝ կիրառելով համապատասխան մեթոդներ
  • իրավասությունների սահմաններում խորհրդատվության տրամադրել ծնողներին
  • սերտորեն համագործակցել ծնողների հետ՝ տրամադրելով մասնագիտական խորհրդատվություն և ուղղորդումներ, ապահովել մասնակցությունը երեխայի հոգեկան, մտավոր և ֆիզիկական  զարգացմանն ուղղված աշխատանքներում,
  • սերտորեն համագործակցել բազմամասնագիտական թիմի հետ, նախաձեռնել և մասնակցել դեպքերի քննարկումներին, փոխանակել մասնագիտական փորձառություն, համատեղ քննարկել երեխային անհրաժեշտ անհատական մոտեցումները, մյուս մասնագետներին տրամադրել մասնագիտական խորհրդատվություն,
  • անհատական և խմբային աշխատանքների բաշխվածությունը տրամադրվում է Պատվիրատուի կողմից՝ համաձայնեցնելով Կատարողի հետ,
  • ծառայություններն իրականացվում են ըստ Պատվիրատուի կողմից նախապես տրամադրված ժամանակացույցի՝ շաբաթական կտրվածքով։

 

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ՝ 

  • Սպասելով ավելին՝ ԳՈՒՄ ՀԿ-ն ակնկալում է թեկնածուից ունենալ հետևյալ գիտելիքներն ու հմտությունները՝
    - Բարձրագույն  մասնագիտական կրթություն   
    - Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ;
    - Գերազանց հաղորդակցման հմտություններ;
    - Հաշվետվություններ գրելու հմտություններ;
    - Տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչի հմուտ կիրառում;
    - Բանավոր և գրավոր հայերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը ցանկալի է;
    - Ծանրաբեռնված պայմաններում ինքնուրույն աշխատելու և վերջնաժամկետները պահպանելու ունակություն;
    - Գյուղական համայնքներում աշխատելու փորձ;
    - Դասընթացների և վերապատրաստման աշխատանքների կազմակերպման և իրականացման փորձ;
    - Պարբերաբար համայնքային այցելությունների (հաճախ նաև գիշերակաց) ճկունություն և պատրաստակամություն:

 

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են  ուղարկել ինքնակենսագրականը  infogum@gmail.am էլ-հասցեին: Էլեկտրոնային նամակի վերնագրում նշել «ՖԻԶԻԿԱԿԱՆ ԹԵՐԱՊԻՍՏ» արտահայտությունը։

Պահանջներին բավարարող թեկնածուների հետ կանցկացվի հարցազրույց:

Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ գրասենյակ (երեքշաբթիից շաբաթ, ժամը 10:00–18:00) հետևյալ հեռախոսահամարով՝

077-231703 կամ գրել hasmikgum@gmail.com   էլ-հասցեին:

Apply for job
Other from our partners

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԹԵՐԱՊԻՍՏ

ԳՈՒՄ ՀԿ

ԳՈՒՄ ՀԿ-ն ՀՀ-ում ընթացող ժողովրդավարական և կրթական բարեփոխումների գործընթացներում վճռորոշ դերակատարում ունեցող կազմակերպություն է:

  • more info
  • contacts