«Ֆակտոր տեղեկատվական կենտրոն» ՀԿ-ն հայտարարում է մրցույթ՝ Factor.am կայքի գլխավոր խմբագրի հաստիքի համար։
Աշխատանքի նկարագրություն
Գլխավոր խմբագիրը պատասխանատու է լինելու կայքի բովանդակության համար՝ վերահսկելով դրա ստեղծման ողջ գործընթացը՝ նյութերի թեմաների մշակումից, արտադրական գործընթացի կազմակերպումից մինչեւ վերջնական հրապարակում։ Դա ենթադրում է որակյալ լրագրության չափանիշների, խմբագրական աշխատանքի գերազանց տիրապետում, ստեղծարար մտքի եւ թիմային աշխատանքի բարձր կարողություններ, ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների, խոսքի ազատության ջատագովում։
Անհրաժեշտ չափանիշներ
- Մասնագիտական բարձրագույն կրթություն՝ առնվազն մագիստրի աստիճան
- Լրագրողական աշխատանքի / այդ թվում՝ հեռուստալրագրության/ առնվազն հինգ տարվա փորձ
- Խմբագրական աշխատանքի առնվազն երեք տարվա փորձ
- Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի եւ ռուսերենի սահուն իմացություն
- Թիմային աշխատանքի կազմակերպման կարողություններ
- Սահմանված վերջնաժամկետների հստակ պահպանման աշխատանքային կարգապահություն
- Արագ որոշումներ կայացնելու կարողություններ
- Համակարգչային անհրաժեշտ գիտելիքներ՝ МS Office -ի գերազանց իմացություն
- Մեդիաոլորտին վերաբերվող հայաստանյան օրենսդրության եւ միջազգային ստանդարտների խորքային գիտելիքներ
- Ներհայաստանյան եւ միջազգային քաղաքական, դատաիրավական, սոցիալ-տնտեսական, մշակութային իրողությունների մասին բարձր տեղեկացվածություն։
Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ներկայացնել համառոտ ինքնակենսագրություն (CV) և մոտիվացիոն նամակ՝ մինչև ս/թ ապրիլի 12-ը, հինգշաբթի՝ ժ․ 17,00, հետևյալ էլ․հասցեին՝ marketing@factor.am
Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրություն անցած թեկնածուները
Other from our partners
News
-
Վարուժան Ավետիքյան։ Հայաստանում ապրելը բողոքի ակցիա է հայրենազրկման դեմ / Կերպարից Դուրս / -
Ստացիր 75% և 100% չափով ուսումնական կրթաթոշակ Չիկագո-Քենթի իրավաբանական քոլեջի իրավագիտության մագիստրոսի ծրագիր համար Վրաստանում (ք. Թբիլիսի) և ԱՄՆ-ում (Չիկագո) -
ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԻՄՈՒՆԻՏԵՏԻ ՄԱՍԻՆ -
Աղքատության խորխորատը … կամ արի վարկ տամ