Մարդու իրավունքների և Ռազմավարական դատավարության ծրագրերի համակարգող

  • Yerevan
  • Open Society Foundations-Armenia
  • Duration: permanent
  • Education: elementary
  • Employment Type:
  • Closing Date: December 06, 2019
  • Posted on: November 29, 2019

Բաց հասարակության հիմանդրամներ – Հայաստան կազմակերպությունը հայտարարում է Մարդու իրավունքների և Ռազմավարական դատավարության ծրագրերի համակարգողի թափուր աշխատատեղի համար մրցույթ:

 

Այս պաշտոնը Հիմնադրամի գործադիր տնօրենի և ծրագրերի գծով փոխտնօրենի ենթակայության ներքո է:

 

Աշխատանքի նկարագիրը.

  • Հիմնադրամի մարդու իրավունքների և օրենքի գերակայության ծրագրերի շրջանակներում իրականացնել դրամաշնորհների և ծրագրերի կառավարում, մշտադիտարկում և գնահատում:
  • Ուսումնասիրել հայտադիմումները և դրանց վերաբերյալ պատրաստել դիտարկումներ, մշակել առաջարկների փաթեթ և հետագա գործողությունների ամփոփագիր:
  • Հիմնադրամի առաջնահերթությունների շրջանակներում կատարել մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակության ոլորտներում հետազոտական առաջադրանքներ:
  • Մասնակցել Հիմնադրամի ոլորտային ծրագրերի իրականացմանը:

 

Պահանջող որակավորումներ.

  • Համալսարանական կրթություն իրավագիտության և/կամ մարդու իրավունքների ոլորտներում:
  • Միջազգային կազմակերպությունում մարդու իրավունքների և/կամ օրենքի գերակայության ոլորտում առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ:
  • Հայաստանում մարդու իրավունքների հրատապ մարտահրավերների և արդարադատության ոլորտի բարեփոխումների կարիքների, ինչպես նաև մարդու իրավունքների միջազգային միտումներին, օրենքի գերակայության, ժողովրդավարության խթանման և քաղաքացիական հասարակության զարգացման վերաբերյալ հստակ պատկերացում:
  • Իրազեկվածություն Հայաստանում իրականացվող բարեփոխումների, մասնավորապես արդարադատության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ոլորտներում առկա քաղաքականության հիմնախնդիրներին:
  • Մարդու իրավունքների և միջազգային համապատասխան շրջանակների, ազգային ռազմավարությունների, օրենսդրության, կարգավորումների, պարտավորությունների խորը իմացություն:
  • Լիարժեք նվիրվածություն Հայաստանում մարդու իրավունքների խթանմանն ու կայացմանը:
  • Քաղաքացիական հասարակության խմբերի, պետական կառույցների և միջազգային կազմակերպությունների հետ աշխատելու փորձ:
  • Հետազոտական աշխատանքներ կատարելու փորձ:
  • Նոր մոտեցումներ/հմտություններ սովորելու պատրաստակամություն և ունակություն:
  • Ինքնամոտիվացիա նպատակներ սահմանելու և դրանք իրականացնելու կարողություն:
  • Լարվածության ներքո աշխատելու կարողություն և պատրաստակամություն կատարել արտաժամյա/ լրացուցիչ աշխատանք:
  • Արդյունավետ հաղորդակցման հմտություններ:
  • Անգլերենի և հայերենի գերազանց իմացություն:

 

Դիմումների (համառոտ ինքնակենսագրություն (CV) և մոտիվացիոն նամակ) ներկայացման վերջանժամկետն է ս/թ դեկտեմբերի 6–ը, ժամը՝ 17:00:

Փաստաթղթերն ուղարկել jobs@osi.am էլեկտրոնային հասցեին կամ սեղմեք Apply for job կոճակը

Միայն ընտրության փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Apply for job
Other from our partners

Մարդու իրավունքների և Ռազմավարական դատավարության ծրագրերի համակարգող

Open Society Foundations-Armenia

The Open Society Foundations were founded by George Soros, one of the world’s foremost
philanthropists, who since 1984 has given away $14 billion of a personal fortune made in the
financial markets.

Open Society has supported individuals and organizations across the globe fighting for freedom
of expression, transparency, accountable government, and for societies that promote justice and
equality. This giving has often focused on those who face discrimination purely for who they are,
such as Europe’s Roma people, and others pushed to the margins of mainstream society.
Soros has experienced such intolerance first-hand. Born in Hungary in 1930, he lived through the
Nazi occupation, which resulted in the murder of over 500,000 Hungarian Jews. In 1947, as the
Communists took power, Soros left Budapest for London and then emigrated to the United States,
entering the world of finance and investments where he was to make his fortune.
Soros began his philanthropy in 1979, giving scholarships to black South Africans under apartheid.
In the 1980s, he helped promote the open exchange of ideas in Communist Hungary; after the fall of
the Berlin Wall, he sought to strengthen democratic practice and institutions across East and Central
Europe.
With the Cold War over, he expanded his philanthropy to the United States, Africa, and Asia, supporting a
vast array of new efforts to create more accountable, transparent, and democratic societies.

  • more info
  • contacts