Project Manager

  • Yerevan
  • “Transparency International Anticorruption Center” PO
  • Duration: permanent
  • Education: elementary
  • Employment Type: Full Time
  • Closing Date: June 30, 2020
  • Posted on: March 6, 2020

Պաշտոնը` Ծրագրի ղեկավար
Աշխատաժամանակ՝ շաբաթական 40 ժամ
Աշխատանքի սկիզբը` հնարավորինս շուտ
Վայրը` Երևան, Սարյան 12
Անմիջական ղեկավար՝ գործադիր տնօրեն


Աշխատանքի նկարագրություն`


Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) փնտրում է Հայաստանում հանրային կառավարման և կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացներով հետաքրքրված և ծրագրերի ղեկավարման/համակարգման փորձառություն ունեցող անհատների, ովքեր կմիանան ԹԻՀԿ թիմին և պատրաստակամություն կցուցաբերեն աջակցելու արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականության և թափանցիկ ու հաշվետու կառավարման բարելավմանն ուղղված կազմակերպության ջանքերին։


Թեկնածուները պետք է լինեն`

  • պատասխանատու և նախաձեռնող,
  • ունենան գիտելիքներ հանրային կառավարման հիմնական բաղադրիչների ու գործընթացների վերաբերյալ,
  • ծանոթ լինեն առնչվող օրենսդրությանը, օրենսդրական գործընթացներին,
  • հետաքրքված լինեն հակակոռուպցիոն միջազգային փորձով և հակակոռուպցիոն քաղաքականությամբ,
  • ունենան վերլուծական միտք, գրավոր ներկայացման գերազանց կարողություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ձիրք՝ ներկայացնելու կազմակերպությունը շահագրգիռ կողմերի հետ փոխհարաբերություններում։
  • Թեկնածուները պետք է օժտված լինեն կազմակերպչական և առաջնորդման գերազանց հմտություններով, ինչպես նաև բանակցային կարողություններով։


Ծրագրի ղեկավարի/համակարգողի աշխատանքի պահանջներն են՝

  • Ղեկավարման/համակարգման հմտություններ, որոնք անհրաժեշտ են ծրագր(եր)ի ղեկավարման/համակարգման համար՝ ապահովելու առաջադրված խնդիրների և գործողությունների իրականացումը, նախանշված արդյունքների ստացումը, ծրագրի ընթացքի և արդյունքների վերլուծությունը, ծրագրի փաստաթղթերի ամբողջականությունը և հաշվետվությունների ներկայացումը սահմանված ժամկետներում, ծառացած խնդիրների լուծումը և մարտահրավերների հաղթահարումը, գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ արդյունավետ աշխատանքը․
  • Թիմի առաջնորդման հմտություններ, որոնք անհրաժեշտ են պահանջվող աշխատակազմի ներգրավման և կառավարման, անհրաժեշտ հմտությունների փոխանցման, մասնագիտական ուղղորդման, նպատակների առաջադրման ու գործողությունների վերահսկման, ինչպես նաև գործընկերների հետ համերաշխ համագործակցություն ապահովելու համար․
  • Փորձագիտական գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են թիմի մասնագիտական ուղղորդման և աջակցության, իրականացվող ոլորտային քաղաքականության վերլուծությունների և առաջարկությունների որակի ապահովման, ըստ անհրաժեշտության՝ զեկույցների ամփոփման, ինչպես նաև շահագրգիռ կողմերի շրջանում կազմակերպության գործունեության և դրա արդյունքների պատշաճ ներկայացման համար․
  • Պրոդուկտներ մշակելու հմտություններ, որոնք անհրաժեշտ են ծրագրի ընթացիկ և վերջնական արդյունքների ամփոփման, ոլորտային վերլուծական նյութերի ու զեկույցների կազմումն ու առաջարկությունների մշակումն ու ներկայացումն ապահովելու համար․
  • Հաղորդակցման և բանակցային հմտություններ, որոնք անհրաժեշտ են շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ պետական հաստատությունների, մասնավոր հատվածի կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների, փորձագետների, քաղաքացիների, միջազգային կազմակերպությունների հետ արդյունավետ հաղորդակցության ապահովման, ինչպես նաև ԹԻՀԿ գործունեությունը ներկայացնելու ու պատշաճ հաղորդագրություններ ձևակերպելու համար։


Թեկնածուին ներկայացվող պահանջներն են՝

Մասնագիտական կոմպետենցիաներ`

  • Բարձրագույն կրթություն կամ վերապատրաստում հանրային քաղաքականության, հանրային կառավարման, քաղաքագիտության, իրավաբանության, տնտեսագիտության կամ հանրային կառավարմանն առնչվող այլ ոլորտներում
  • առնվազն 3 տարվա ծրագրի ղեկավարման փորձ
  • գիտելիքներ հանրային կառավարման, հակակոռուպցիոն քաղաքականության, մարդու քաղաքական և քաղաքացիական իրավունքների, օրենսդրական գործընթացների վերաբերյալ,
  • միջազգային հակակոռուպցիոն պարտավորությունների վերաբերյալ տեղեկացվածությունը ցանկալի է
  • զեկույցների և առաջարկությունների մշակման և վերլուծական հմտություններ
  • ծրագրային առաջարկներ և հաշվետվություններ գրելու կարողություններ
  • հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
  • ՏՏ գիտելիքներ (MS Office)
  • բանավոր և գրավոր հաղորդակցման և բանակցային հմտություններ


Լրացուցիչ կոմպետենցիաներ`

  • Ուշադրություն մանրամասների նկատմամբ
  • Ստեղծագործ մտածողություն
  • Նախաձեռնողականություն
  • Թիմային և անկախ աշխատելու կարողություն
  • Շարունակական զարգացման միտում
  • Բազմազան թեմաների մեջ խորանալու կարողություն
  • Տարաբնույթ առաջադրանքներ կատարելու պատրաստակամություն
  • Սթրեսային իրավիճակներում գործելու ունակություն
  • Պատասխանատվության բարձր զգացողություն և կատարելության ձգտում
  • Հավատարմություն կազմակերպության արժեքներին


Ինչպես դիմել`

Եթե դուք համապատասխանում եք վերը նշված պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը, հետաքրքրության նամակը՝ հայերենով կամ անգլերենով jobs@transparency.am հասցեին մինչև 2020 թ, մարտի 15-ը՝ էլեկտրոնային նամակի թեմայի մեջ նշելով՝ Ծրագրի ղեկավար կամ ծրագրի համակարգող, կամ սեղմեք Apply for job Կոճակը

Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն մասնակցելու հարցազրույցի:

Apply for job
Other from our partners

Project Manager

“Transparency International Anticorruption Center” PO

Transparency International Anticorruption Center (TIAC) is the accredited National Chapter of Transparency International (TI), the global anti-corruption movement in Armenia, established as local NGO in 2000. As a global movement with one vision, we want a world free of corruption. Through chapters in more than 100 countries and an international secretariat in Berlin, we are leading the fight against corruption to turn this vision into reality.

In TIAC we are a small team of twenty highly devoted professionals with the same values such as, transparency, accountability, integrity, justice and courage. We work together with governments, civil society organizations, international organizations and media with the mission to promote good governance in Armenia through reducing the corruption and strengthening the democracy.

In line with this mission, the overall goals of TIAC are to support:

1.Effective anticorruption policy and transparent and accountable governance
2.Free, fair and transparent elections and the establishment of a democratic electoral institute
3. Reasonable, transparent and accountable public resource management

Against this background, TIAC’s portfolio includes the following activities:

1. Research, monitoring and evaluation of public policies
2. Development of recommendations and advocacy for democratic change
3. Raising public awareness and strengthening capacity to enhance civic engagement in democratic governance procedures
4. Strategic litigation of public interest issues and assistance of stakeholders in combatting corruption

TIAC's recruitment is based on "equal working opportunities," principle, excluding manifestations of any form of discrimination, such as racial, gender, religious, national or ethnic, age or limited ability to work and is guided by open and free competition, impartial and "no special treatment" attitude.

  • more info
  • contacts